Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


Արտահանման ապահովագրության ներդրումը նպաստում է արտահանման ոլորտի զգալի աճին

Տնտեսություն

Արտահանման ապահովագրումը Հայաստանում նպաստելու է արտահանման զգալի աճին:

Լրագրողների հետ կայացած հանդիպմանն այս մասին խոսեց  «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը: Նրա խոսքով՝ ապահովագրման շնորհիվ գործարարը դուրս է գալիս նոր շուկա՝ իմանալով, որ իր պայմանագիրն ապահովագրված է և կարող է անհրաժեշտության դեպքում ստանալ  ֆինանսական ռեսուրսներ՝ կատարելով պայմանագրային պարտավորությունները: Կառավարության որոշմամբ՝ մինչ 2018թ նախատեսվում է ապահովագրված գործարքների կրկնակի աճ: Պարզեցվել է դիմելու, վերլուծության ընթացակարգը:

«Եղել են դեպքեր, երբ Հայաստանից ապրանք են արտահանել և դրա դիմաց չեն վճարվել: Նախկինում լուծումն էր  աշխատել կանխավճարային սկզբունքով, որը սակայն մրցունակ չէ: Այս խնդիրը լուծելու համար էլ ստեղծվել է գործակալությունը: Գործակալությունն ապահովագրում է գնորդին չվճարման ռիսկերից, և եթե գնորդը սահմանված ժամկետում չի վճարում, ապա փոխհատուցում ենք արտահանողի կրած վնասի մինչ  95 տոկոսը: Կա նաև նախարտահանման ֆինանսավորման ապահովագրություն, երբ գործընկեր բանկն արտահանողին տրամադրում է ապագա պայմանագրի արժեքի մինչև 90 տոկոսի չափով վարկավորում ապրանքն արտադրելու համար, երբ  արտահանողն ունի արտահանման պայմանագիր ֆինանսապես կայուն գնորդի հետ, բայց չունի բավարար միջոցներ, իսկ գործակալությունն ապահովագրում է բանկի վարկի չմարումը»,-ասաց Վազգեն Աբգարյանը:

Նրա խոսքով՝ կառավարության նախորդ շաբաթվա որոշմամբ՝ մինչ 2018թ նախատեսվում է ապահովել ապահովագրված գործարքների կրկնակի աճ: Կատարելագործվել է արտահանման ապահովագրության և նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության գործիքակազմը: Ավելացվել է այնպիսի հնարավորություն, որ մատակարարումը կատարվի արտահանողի հետ փոխկապակցված գործընկերների միջոցով: Գործակալության կայքում ներկայացված է նաև արտասահմանյան մոտ 1000 գնորդ ընկերությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ ոլորտային բաշխվածության և ոլորտների:

«Օրինակ, հայաստանցի գինեգործը կարող է տեղեկանալ՝ ով է Ռուսաստանում հետաքրքրված հայկական գինու ներմուծմամբ և կապ հաստատել այդ ընկերության հետ: Մենք նպաստում ենք, որ արտահանողը դուրս գա նոր շուկա՝ իմանալով, որ իր պայմանագիրն ապահովագրված է»,-նշեց Աբգարյանը:

2015-2016 թթ ապահովագրական ծավալները քառապատկվել են: Իսկ 2017-ի հունվարից հունիսին 6 անգամ  աճ է գրանցել 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: 2016-ին ապահովագրված արտահանումը կազմել է  2,2 մլրդ դրամ, իսկ այս պահի դրությամբ՝ 1,8 մլրդ դրամ: Նմանատիպ շարունակություն ապահովելու դեպքում նախատեսվում է, որ ապահովագրված արտահանումը կգերազանցի 4,5 մլրդ դրամը: 2016-ին հայտ է ներկայացրել 60 կազմակերպություն, իսկ այս պահի դրությամբ՝ 40-ը: Նախատեսվում էր, որ մինչ 2018-ի ավարտը առնվազն 150 կազմակերպություն հայտ կներկայացնի ծառայություններից օգտվելու համար:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն»-ը հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերին՝ ՀՀ կառավարության որոշմամբ: ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված և լիցենզավորված է որպես ապահովագրական ընկերություն: Փաստացի գործունեությունը սկսել է իրականացնել 2015 թվականից: Ներկայումս համագործակցում է Հայաստանի 8 խոշոր առևտրային բանկերի հետ, ևս մի քանիսի հետ բանակցությունները շարունակվում են:

 

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»