Երևանի Նժդեհի փողոցի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
ՀասարակությունՀունիսի 28-ին, ժամը 18:45-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1945 թ. ծնված Լ. Բ.-ի դին: