Իտալիան սպառնացել է փակել իր նավահանգիստները ներգաղթյալների տեղափոխող նավերի համար
ՄիջազգայինԻտալիան սպառնացել է արգելել ներգաղթյալներ տեղափոխող արտասահմանյան նավերին մուտք գործել Միջերկրական ծովի իր նավահանգիստներ:
Ինչպես հաղորդում է The Financial Times-ը, այսպիսով Իտալիան մտադիր է խստացնել միգրացիոն քաղաքականությունը` վերջին օրերին փախստականների մեծ հոսքի պատճառով:
ԵՄ-ում Իտալիայի ներկայացուցիչ Մաուրիցիո Մասարիի խոսքով` իրավիճակը երկրում այնքան է բարդացել, որ Իտալիային այժմ ԵՄ մյուս երկրների օգնությունն է անհրաժեշտ:
Աղբյուրի հաղորդմամբ`տարեսկզբից Իտալիան են ժամանել մոտ 73 000 ներգաղթյալ, որը նախորդ տարվա համեմատ 14 տոկոսով ավելին է:
Նշվում է, որ եթե Իտալիան իրագործի իր սպառնալիքները, ապա դրանով կազդի մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության վրա, որոնք փրկարարական աշխատանքներ են կատարում Միջերկրական ծովում: