ԱՄՆ-ն ավիակիր նավերն ու ինքնաթիռները գրոհի դիրքի է բերել Սիրիայի ուղղությամբ. CNN
ՄիջազգայինԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռներն ու նավերը տեղակայված են գրոհի պատրաստ դիրքերում Սիրիայի ուղղությամբ հարված հասցնելու համար: Ինչպես գրում է Lenta.ru-ն, այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը` նշելով, որ հարձակում դեռևս չի նախատեսվում:
Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով` ամերիկացի զինվորականները շուրջօրյա հետևում են Սիրիայի Շայրաթ ռազմաբազայի գործողություններին: Վաշինգտոնում կարծում են, որ այնտեղից կարող է քիմիական հարձակում իրագործվել:
Աղբյուրը նշում է, որ հետախուզությունը, իբրև, քիմիական նյութեր տեղափոխող ինքնաթիռների տեղաշարժ է նկատել ռազմաբազայում:
Հունիսի 27-ին Սպիտակ տունը մեղադրել է Սիրիային ևս մեկ քիմիական հարձակում նախապատրաստելու մեջ: