ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության ծախսերը 2017-ին կաճեն 4.3 տոկոսով
ՄիջազգայինՆԱՏՕ-ի անդամ երկրները 2017-ին պաշտպանության համար արվող ծախսերը կավելացնեն 4.3 տոկոսով` նախորդ տարվա համեմատ:
Ինչպես փոխանցում է DW.com-ը, ավելի շատ գումար են սկսել ծախսել Կանադան և Եվրոպայի երկրները, որոնց ծախսերը կավելանան 12 մլրդ դոլարով: Այս մասին հունիսի 28-ին Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Գումարները կհատկացվեն նոր սպառազինմանը, զորավարժությունների անցկացմանը, զինվորականների աշխատավարձերին և թոշակներին: Ավելի շատ գումար կհատկացվի նաև Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի գործողություններին: