Երևանում 31-ամա վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է
ՀասարակությունԱյսօր`հունիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում, Փարաքար գյուղի բնակիչ, 31-ամյա Արմինե Գևորգյանը՝ իր վարած «Mersedes» մակնիշի 13 AG 003 համարանիշի ավտոմեքոնայով Երրևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Երևանյան փողոցում, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին, ով միջին տարիքի տղամարդ է, տեղափոխել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ սակայն վրաերթի ենթարկվածը՝ գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: