Չինաստանը շահագործման է հանձնել երկրի նորագույն ամենամեծ ականակիր նավը
Международные новостиՉինաստանը չորեքշաբթի գործարկել է ռամական ականակիր նավը` հրթիռային զենքի կառավարմամբ: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով չինական աղբյուրը:
Նավի ընդհանուր քաշը կազմում է 12 300 տոննա: Այս ցուցանիշով 055 նախագծի նավը խոշորագույնն է հանդիսանում Չինաստանի ազգային ազատագրական բանակի ռազմածովային ուժերի սպառազինման կազմում և երկրորդը ամերիկյան Zumwalt ականակրից հետո: Ակնկալվում է, որ առաջին նմանօրինակ նավը շահագործման կհանձնվի 2018 թվականին:
Ականակիրի երկարությունը կազմում է 183 մետր, լայնությունը` 22: Ընթացքի առավելագույն արագությունը կազմում է 32 հանգույց, իսկ հեռավորությունը` 7000 ծովային մղոն: Նավի անձնակազմը կազմում է 310 մարդ: