«Սասնա ծռերն» ու ֆեյսբուքի լայքը

Armenia24.info-ը գրում է.

Ամառը մտել է իր լիարժեք իրավունքների մեջ, սակայն հայոց աշխարհում միապաղաղություն չէ: Մի կողմից կառավարության անդրանիկ նիստը, մյուս կողմից վարչապետի թեժ պահվող թեման, իսկ որպես ամբողջացում ̀ «Սասնա ծռերի» դատավարությունը: Հենց այս վերջինին ու գործընթացի հետ կապված հանրային ընկալումների կուզեինք անդրադառնալ ստորև:

Ի սկզբանե, հասարակությունը բաժանվել էր երկու մասի`«Սասնա ծռերին» պաշտպանողներ և դատապարտողներ: Հետո, մի տևական փուլ, եղավ թմբիր: Ասել կուզե, հանրային կարծիքը ևս ձևափոխվեց: Պաշտպանողներ իհարկե կային, սակայն մի զգալի մասն ընդունեց կրավորական կեցվածք: Իհարկե, իշխանական քարոզը ևս քիչ չաշխատեց, նրանց մի մասին ներկայացնելու որպես մարդասպաններ, իսկ այնուհետ, դա տարածելու ամբողջ խմբի վրա: Աշխատեցին հանրային ընկալումների շուրջ և բավականին բարեհաջող:

Սակայն, վերջին օրերին, միգուցե նաև գիտակցված, իշխանությունը թույլ տվեց «վրիպում»: Բռնություն գործադրեց խմբի որոշ անդամների նկատմամբ: Փաստաբաններն այս մասին տարածեցին հայտարարություն, և հանրային կարծիքը նորից ձևափոխվեց: Իշխանությունը քաջ գիտակցում է, որ մարդն ինչ էլ ուզում է արած լինի, եթե նրա նկատմամբ կիրառում է բռնություն, ապա հանրությունն սկսում է աջակցել այդ մարդուն:
Հանրային կարծիքի ձևափոխումն այս օրերին կրեց մի փոքր այլ բնույթ: Այն, ծռերին աջակցելու հայեցակարգից շեղվեց դեպի ոստիկաններին հայհոյելու ավանդական հայեցակարգ: Հատկապես սոցիալական կայքերի հասարակությունը, բաժանվել է երկու հստակ խմբերի` «Սասնա ծռերին» հայհոյողներ ու ոստիկաններին հայհոյողներ, մի մասն էլ, ձեռքի հետ «Սասնա ծռերին» աջակցողներ: Իսկ ի՞նչն է այս ամենի բուն էությունը: Ընդամենը ֆեյսբուքյան լայքը և կապույտ էկրանից անդին, ինչ-որ կարևոր բան արած լինելու զգացողությունը: Մնացածն արդեն էական չէ: Համոզված եղեք, որ դատարանների մոտ աղմկող կանայք, ֆեյսբուքյան էջ չունեն, իսկ եթե անգամ ունեն, ապա ստատուս չեն գրում:

 

Ատոմ Ոսկանյան

loading...
Էրդողանը անընդունելի է համարել Ստամբուլում հրեական սինագոգների վրա հարձակումները Հրաչյա Հարությունյանին պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն. ՔԿՎ Անի Հովհաննիսյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել Անծանոթ 3 տղա Վանաձորի հրապարակից առեւանգել են անչափահաս աղջկան եւ բռնաբարել Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանը Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Եգիպտոսում մեկ շաբաթում ոչնչացվել է 40 ծայրահեղական Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել Պենտալա Հարիկրիշնանի հետ Ռուսաստանի բանտերում ավելի քան 2 հազար Ադրբեջանի քաղաքացի կա Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Արմավիրի մարզպետի խորհրդականը անհետ կորել է. ոստիկանությունը զբաղվում է Եվրահանձնաժողովի դիմաց ցուցարարները կոչ են արել Թուրքիային ազատել բանտարկված իրավապաշտպաններին Աֆղան ուժայինները ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների Արտակարգ դեպք Սևան քաղաքում. 47-ամյա աղջիկը փորձել է մորը խեղդամահ անելով սպանել, ում փրկել են Սևանի ոստիկաններն ու քաղաքացիները Ղրղզստանում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուքը հրաձգությամբ է ավարտվել Պատանի ազատ ոճային ըմբիշները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում Վրաստանում հուլիսի 30-ին կմեկնարկի ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժությունները Նեյմարը ՊՍԺ-ից երաշխիքներ է պահանջել Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել մեքենայի վարորդին
15
Փակել X
website by Sargssyan