Հանրահայտ Արկադի Վոլոդոսի դաշնամուրը կհնչի «Արամ Խաչատրյան» համերգասրահում

 «Երևանյան հեռանկարներ» հեղինակավոր փառատոնի շրջանակում հուլիսի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի իրադարձային համերգներից մեկը. առաջին անգամ Երևան և ողջ տարածաշրջան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսը: Գերաստղն այն երաժիշտներից է, ով փոքրաթիվ համերգներ է նվագում տարվա ընթացքում՝ հակառակ այն անվերջ հետաքրքրության, որ ունեն նրա հանդեպ աշխարհի առաջատար փառատոնները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 3-ին կայանալիք բացառիկ մենահամերգին վիրտուոզ դաշնակահարը կկատարի Շոպենի, Բրամսի և Շուբերտի ստեղծագործությունները: Նրա հետ Երևան է ժամանում «Ստեյնվեյ ընդ Սանս» ընկերության հայտնի մասնագետներից մեկը, ով երկու օրում պետք է նախապատրաստի «Արամ Խաչատրյան» համերգասրահի ռոյալը` Արկադի Վոլոդոսի մենահամերգի համար:

Արկադի Վոլոդոսը ծնվել է 1972 թ. Սանկտ Պետերբուրգում: Իր երաժշտական ուսումնառությունը սկսել է երգեցողության ևդիրիժորության դասերից, իսկ դաշնամուրով լրջորեն զբաղվել 1987 թվականից:

1996-ի իր նյույորքյան դեբյուտից մինչ այսօր Արկադի Վոլոդոսը մենահամերգներով և ամենահռչակավոր նվագախմբերի և դիրիժորների հետ հանդես է եկել ողջ աշխարհում: Նա նվագել է ԲեռլինիԻսրայելի, Լոնդոնի, Նյու ՅորքիՄյունխենի հանրահայտնվագախմբերի հետ:

Նրա նվագացանկն ընդգրկում է Շուբերտի, Շումանի, Բրամսի, Բեթհովենի, Լիստի, Ռախմանինովի, Սկրյաբինի, ՊրոկոֆևիՌավելի, նաև ավելի քիչ հայտնի Մոմպոուի, Լեկուոնայի և դե Ֆալյայի ստեղծագործությունները:

2013 թվականին նրա «Վոլոդոսը նվագում է Մոմպոու» սոլո ալբոմը ստացել է «Գրամոֆոն» մրցանակը և «Էխոփրայզ»-ը։ 2017-ին թողարկվել է «Վոլոդոսը նվագում է Բրամս» ալբոմըորն արժանացել է «Դիապազոն Դ՛ Օր»-ին` գերելով լսարանը և ողջ երաժշտասեր հանրությանը:

 

loading...
Էրդողանը անընդունելի է համարել Ստամբուլում հրեական սինագոգների վրա հարձակումները Հրաչյա Հարությունյանին պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն. ՔԿՎ Անի Հովհաննիսյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել Անծանոթ 3 տղա Վանաձորի հրապարակից առեւանգել են անչափահաս աղջկան եւ բռնաբարել Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանը Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Եգիպտոսում մեկ շաբաթում ոչնչացվել է 40 ծայրահեղական Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել Պենտալա Հարիկրիշնանի հետ Ռուսաստանի բանտերում ավելի քան 2 հազար Ադրբեջանի քաղաքացի կա Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Արմավիրի մարզպետի խորհրդականը անհետ կորել է. ոստիկանությունը զբաղվում է Եվրահանձնաժողովի դիմաց ցուցարարները կոչ են արել Թուրքիային ազատել բանտարկված իրավապաշտպաններին Աֆղան ուժայինները ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների Արտակարգ դեպք Սևան քաղաքում. 47-ամյա աղջիկը փորձել է մորը խեղդամահ անելով սպանել, ում փրկել են Սևանի ոստիկաններն ու քաղաքացիները Ղրղզստանում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուքը հրաձգությամբ է ավարտվել Պատանի ազատ ոճային ըմբիշները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում Վրաստանում հուլիսի 30-ին կմեկնարկի ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժությունները Նեյմարը ՊՍԺ-ից երաշխիքներ է պահանջել Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել մեքենայի վարորդին
15
Փակել X
website by Sargssyan