«Զվարթնոց»-ում Այվազովսկու 200 ամյակին նվիրված ցուցադրություն է բացվել

 «Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է  «Ծնվեց մահկանացու, իր մասին թողեց անմահ հիշատակ» խորագիրը կրող ցուցադրություն, որը նվիրված է աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու  ծննդյան 200  ամյակին։  Ներկայացվել են ծովանկարչի հայտնի կտավների լուսանկաների արտատպությունները՝ «Իններոդ ալիք», «Սև ծովը», «Նավաբեկություն», «Ծովափ» և այլն։

Ինչպես տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, արգելոց-թանգարանի էքսկուրսավարները հայ և օտարազգի այցելուներին  հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով պատմել են  Հովհաննես  Այվազովսկու կենսարգրությունը, անդրադարձել նրա գործունեությանը և մանրամասն ներկայացրել գեղանկարչի հայտնի աշխատանքները։ Ինչպես միշտ այցելուներին անտարբեր չի թողել «Իններոդ ալիք» ստեղծագործությունը, որն, ի դեպ, ընդգրկվել է աշխարհի 10 լավագույն ծովանկարների շարքում։  «Իններոդ ալիք»-ը ցույց է տալիս մարդու անհավասար պայքարը բնության ահեղ տարերքի դեմ, բայց, այնուամենայնիվ, հեղինակը չի մոռացել լավատեսության մասին՝ հորիզոնում պատկերելով ծագող արևը», -այսպես է  ներկայացրել կտավը արգելոց-թանգարանի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա  Հարությունյանը։

Անդրադառնալով  Այվազովսկու  «Սև ծովը» կտավին` բանախոսը մեջբերել  է  ռուս գեղանկարիչ  Իվան  Կրամսկոյի  խոսքերը․ «Մենք ապշել էինք այդ պատկերի իմաստով և բարձր պոեզիայով»։

loading...
Պուտինը Իրաքի փոխնախագահի հետ քննարկել է Т-90 տանկերի՝ Իրաք մատակարարման հարցը ԱՄՆ Պետդեպը հերքել է Թիլերսոնի հեռացման մասին լուրերը ՉԼ-ի որակավորման փուլ. Վարդարը հաղթեց Կոպենհագենին, ԲԱՏԷ-ն պարտվեց Սլավիային ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցների հետ Ռուսաստանը պատասխանել է Թալիբանին զինելու մասին ամերիկյան CNN-ի տարածած հայտարարություններին Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանի ընտրանուն Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԶԾ փորձագետների հետ Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ-ում հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ «Փյունիկ»-ն ու «Արարատ»-ը հաղթողին չպարզեցին Լոզանի պայմանագրի պարբերական խախտումը մտահոգում է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնություններին. Սելինա Դողան Մնջախաղի փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական քարտեզի վրա. մասնակիցներին տրվեցին ոսկե մեդալներ Կառավարությունն աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկն ընդունված հերթական ուսանողին տարկետում կտրամադրի Յուրգեն Կլոպ. Ինձ հետաքրքիչ չէ, թե ինչ է ասում Մոուրինյուն Ուկրաինան պատասխանել է Թրամփի մեղադրանքներին Հատուկ նշանակության փրկարարները պարգևատրվել են անբասիր ծառայության համար Դիեգո Սիմեոնեն համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը Մադրիդի Աթլետիկոյի հետ Լիբիայի երկու կառավարությունների ղեկավարները համաձայնել են զինադադար կնքել Գործադիրի քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Հրազդանում, Երևանում և Թալինում նկատված օձերին
15
Փակել X
website by Sargssyan