Արաբ երաժիշտները հայ կոմպոզիտորների գործեր հնչեցրեցին

«Հայկական երաժշտությունը լիբանանյան կատարմամբ» խորագրով համերգին 9 արաբ և 1 հայ պատանի երաժիշտների կատարմամբ ներկայացվեցին հայ մեծանուն երգահաններ Կոմիտասի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Է. Հովհաննիսյանի և այլոց ստեղծագործությունները:

Միջոցառումը տեղի ունեցավ հուլիսի 6-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Համերգային ծրագիրը նվիրված էր «Թեքեյան» մշակութային միությունների հիմնադիր մարմնի 70-ամյակին:

«Շատ հետաքրքիր խորագիր է կրում ծրագիրը: Արաբ երգահանները ներկայացնելու են մեր մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները. սա խոսում է հայ և լիբանանցի ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, փաստում, որ հայերը Լիբանանում այնքան են կայացել, հզորացել և այնքան մոտ են իրենց պատմությանը, ինքնությանը, արմատներին, որ ոչ միայն իրենք են սովորում ու կատարում հայ ստեղծագործողների գործերը, այլև դրանք ուսուցանում են արաբներին»,- նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ հիանալի է, որ հայերը կարողանում են օտար երկրներում հանրահռչակել ու տարածել հայ մշակույթը:

 «Թեքեյան» մշակութային միության Լիբանանի տեղական վարչության ատենապետ Վիգեն Ասիլյանն ասաց, որ նմանատիպ համերգ կազմակերպելու գաղափարն առաջացել է մեկ տարի առաջ և առաջին համերգը անցկացվել է Լիբանանում:

«Տարբեր տարիքի 22 արաբ և լիբանանցի երեխաներ նվագեցին Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի և այլ հայ մեծերի գործեր: Այդ օրը ՀՀ  սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  պատվոգրեր հանձնեց երեխաներին. մենք ոգևորվեցինք և ցանկացանք այս ծրագիրը իրականացնել նաև Երևանում, բայց ավելի բարձր մակարդակով»,-շեշտեց ատենապետը:

Նա նշեց, որ համերգի նպատակը ոչ միայն Լիբանան և Հայաստան պետական հարաբերություններն ամրապնդելն է, այլև երկու երկրների ժողովուրդների միջև կապ ստեղծելը:

Ներկաները բարձր ծափահարություններով էին ողջունում կատարողներին, որոնք հուզմունքով և պատասխանատվությամբ էին ներկայացնում երաժշտական  հայտնի ստեղծագործությունները:

Խմբի գեղարվեստական ղեկավար Ռիտա Աղդամլյանի խոսքով՝ առաջին տարին չէ, որ աշխատում է արաբ երեխաների հետ: «25 տարի  դաշնամուրի դասեր եմ տալիս արաբ երեխաներին և սովորեցնում նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք նրանք շատ սիրում են ու հաճույքով կատարում: Ուսուցանման ընթացքում խնդիրներ չեն ծագում. անգամ պետք է խոստովանեմ, որ նրանք ավելի շատ են համակրում Կոմիտասի, Խաչատրյանի, քան Բախի և Բեթհովենի գործերը»,-ասաց նա:

Միջոցառումն անցկացվեց ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների հովանավորությամբ և Լիբանանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ:

 

loading...
Պուտինը Իրաքի փոխնախագահի հետ քննարկել է Т-90 տանկերի՝ Իրաք մատակարարման հարցը ԱՄՆ Պետդեպը հերքել է Թիլերսոնի հեռացման մասին լուրերը ՉԼ-ի որակավորման փուլ. Վարդարը հաղթեց Կոպենհագենին, ԲԱՏԷ-ն պարտվեց Սլավիային ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցների հետ Ռուսաստանը պատասխանել է Թալիբանին զինելու մասին ամերիկյան CNN-ի տարածած հայտարարություններին Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանի ընտրանուն Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԶԾ փորձագետների հետ Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ-ում հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ «Փյունիկ»-ն ու «Արարատ»-ը հաղթողին չպարզեցին Լոզանի պայմանագրի պարբերական խախտումը մտահոգում է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնություններին. Սելինա Դողան Մնջախաղի փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական քարտեզի վրա. մասնակիցներին տրվեցին ոսկե մեդալներ Կառավարությունն աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկն ընդունված հերթական ուսանողին տարկետում կտրամադրի Յուրգեն Կլոպ. Ինձ հետաքրքիչ չէ, թե ինչ է ասում Մոուրինյուն Ուկրաինան պատասխանել է Թրամփի մեղադրանքներին Հատուկ նշանակության փրկարարները պարգևատրվել են անբասիր ծառայության համար Դիեգո Սիմեոնեն համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը Մադրիդի Աթլետիկոյի հետ Լիբիայի երկու կառավարությունների ղեկավարները համաձայնել են զինադադար կնքել Գործադիրի քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Հրազդանում, Երևանում և Թալինում նկատված օձերին
15
Փակել X
website by Sargssyan