Yerevan, 07.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ՀՅԴ-ի չօգտագործվող պոտենցիալն ու կամազուրկ վիճակը

Analysis

Lraber.info-ն գրում է.

Տեսականորեն ՀՀԿ-ից բացի կայուն ու երկարաժամկետ քաղաքական սուբյեկտ դառնալու պոտենցիալ ունի միայն ՀՅԴ-ն: Ծառուկյան դաշինքը բուֆեր-կոնգլոմերատ է ՀՀԿ-ից ու առաջին լիգայից դուրս մնացած, բայց դեռ խաղալու ցանկություն ունեցողների համար, որը իր անկենսունակությունը ցույց տվեց ԱԺ անդրանիկ նիստից  շատ առաջ: ԵԼՔ-ը զբաղեցնում է ընդդիմության պատվավոր տեղը, որը 2007-2012-ին զբաղեցնում էր Ժառանգությունը, 2012-2017-ին էլ ՀԱԿ-ը: Ոճական տարբերություններ բնականաբար կան, բայց մաթեմատիկական իմաստով տարբերություն չկա՝ քանակը բավարար չէ որևէ որոշում բեկելու համար ու միակ խոպան տարածքը մնում է հռետորաբանությունը և փողոցը՝ տարբեր սոցիալական դժգոհությունների ժամանակ ըմբոստացողների կողքին կանգնելը:Այսինքն փաստացի 2007-2012 թթ. Ժառանգություն, ուղղակի մի տարբերությամբ: Այն ժամանակ ՀՀԿ-ն դերաբաշխումների առումով այսօրվա պես կարգապահ չէր ու լինելով ավելի բազմաշերտ, քան հիմա է, առավելապես ներգրավված էր ներքին խմորումների, ԲՀԿ-ի հետ հակակշիռների ու երկու նախագահների միջև ազեցությունների հակադրության դաշտում: Այժմ, լինելով ավելի կուռ, ՀՀԿ-ն նաև փակել է հռետորաբանության հատվածը ՝ ԱԺ գործուղղելով հռետորական, իրավական, քաղաքական ասելիքին տիրապետող մարդկանց, որոնց հիմնական նպատակը հենց խոսելն է լինելու: 

Այժմ վերադառնանք ՀՅԴ-ին: Կուսակցությունը ունի հայտարարված, բայց չօգտագործվող երկու նարատիվ, որոնց վերանայման դեպքում հնարավոր կլինի քաղաքական դաշտի մի ահռելի հատված վերցնել ՝ ազգային ու սոցիալիստական: Ապրիլյան ու հուլիսյան դեպքերի հետո ազգային, ազգայնական տարրերով հագեցած դիսկուրսը դարձել է դոմինանտ: Մի դեպքում պոզիտիվ՝ ազգ-բանակ կոտեքստում, մյուս դեպքում ՝ նեգատիվ ՝ ոչ մի թիզ հող կոնտեքստում: Վեկտորներն ու կիրառման նպատակները տարբեր են, բայց հիմքում իրար նման տեքստեր են:


Երկրորդ ՝ տնտեսական անփոփոխ իրավիճակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերջին ընտրությունների հանդեպ քաղաքական ու սոցիալական ավստահության չափաբաժինը էականորեն նվազել է, բերել են մի իրավիճակի, երբ օլիգարխիա կոչվածը, կամ առաջնային կապիտալի կուտակման հիմնական սուբյեկտները հայտնվել են առավել լեգիտիմ կարգավիճակում: Դրան նպաստել է նաև ռեյտինգային համակարգը, որով փաստացի այդ կապիտալ կուտակած սուբյեկտները ստացել են առավել մեծ քաղաքական կշիռ, փաստացի լուծելով ոչ միայն իրենց, որպես մեծամասնական պատգամավորի անցողիկության, այլև ամբողջ կուսակցության ՝ կայուն մեծամասնության խնդիրը: 


Կարեն Կարապետյանն իր հետ ոչ միայն կուլակաթափություն չբերեց, ինչը հրաշքի սպասման փաթեթում հայերի առաջնային ցանկություններից է միշտ, այլև ներգրավեց ռուսական օլիգարխիայի հայկական ծագում ունեցող սուբյեկտների՝ դրանով լուռ հիմնավորելով, որ տնտեսության զարգացման տեսլականները վերնախավում կապվում են բացառապես մեծ կապիտալի հետ: Տարբերությունը Կարեն Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի միջև այն է, որ այդ մեծ կապիտալի կրողները մեկի դեպքում դիտարկվում են ռուսական, մյուսի դեպքում հայաստանյան տիրույթում: Ընդհանուր վերջնարդյունքում մեծ կապիտալի դերի այսչափ կարևորումը՝ վերոնշյալ այլ հանգամանքների հետ միասին բերում է մի հայտարարի ՝ հույսը նմանատիպ մարդկանց վրա է:

 
ՀՅԴ-ին, այս հայտարարի դոմինանտության կոնտեքստում օգնության է հասնում իր մյուս ՝ սոցիալիստական կամ ձախական նարատիվը: Այս նարատիվի հիմնական գեներացնողները վերջին տարիներին եղել են ակտիվիստական, քաղաքացիական առանձին խմբերը, որոնք այդպես էլ էսթետիկական ու էթիկական հարթությունից դուրս չեն եկել ու որևէ ակնառու քաղաքական սուբյեկտության չեն հասել: Էկոլոգիական, քաղաքաշինական բազմաթիվ խնդիրների հետ առնչվող փողոցային ըմբոստության դրսևորումներում հենց վերջին խմբերն են եղել դժգոհության հիմնական սիմուլյատորը, բայց չուզենալով թաթախվել քաղաքական խաղերի մեջ, ստերլիզաված մնալով ակամա մարգինալացել են ու սկսել են իմաստների արտադրման փակ, ինքնաբավ շղթայում սպառվել: 

Պարզ է, որ քանի դեռ ակտիվության հիմնական հույսը մեծ կապիտալն է, մանավանդ հիմա ՝ առավել լեգիտիմ պայմաններով, այդ կապիտալի դրսևորման առանձին դեպքերում մենք ունենալու ենք քաղաքացիների ըմբոստության դրսևորումներ: Կոմունիստական կուսակցության փաստացի բացակայությունը և ձախական դիրքերից հանդես եկող խմբերի մարգինալությունը այս դաշտը թողնում են պարարտ:
Սա տեսականորեն: Պրակտիկորեն սրան գնալու համար նախ պետք է վերըթվարկածներս խորությամբ ուսումնասիրվեն ՀՅԴ կողմից: Հետո էլ արդեն քաղաքական կամք դրսևորվի ու հստակեցվի այդ կուսակության քաղաքական դերը:

Միայն պրոֆեսիոնալ կերպով սակարկելն ու ինստիտուցիոնալությունը բավարարում են 5-7 տոկոսի: Բայց այդ երկու գործոնները, ինչպես նաև քաղաքական պրագմատիզմը կարող են օգնել հաապատասխան քայլերի դեպքում վաղը արդեն հանդես գալ 15-20 տոկոսանոց ուժի դիրքերից:

 

Լևոն Մարգարյան

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia