Վաստակավոր դիրիժոր Գևորգ Մուրադյանի 70-ամյակը կնշվի գեղեցիկ համերգային ծրագրով

Այս տարիտոնվում է Արցախի պետական կամերայիննվագախմբի գեղարվեստական ղեկավար ևգլխավոր դիրիժոր,   ԼՂՀ վաստակավորարտիստ Գևորգ Մուրադյանի ծննդյան 70-ամյակը: Այդ կապակցությամբ հուլիսի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում  տեղի կունենա դիրիժորի հոբելյանական համերգը: Ծրագիրն իրականացվում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

Երեկոյի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ: Մենակատարը դաշնակահարուհի Նարե Արղամանյանն է լինելու:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դիրիժորն ասաց, որ ուրախ է հանդես գալ իրեն հարազատ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: «Համերգային ծրագրում ներառել ենք հայմեծանուն կոմպոզիտորներ Արամ ԽաչատրյանիԱռնո Բաբաջանյանիէդգար ՀովհաննիսյանիԳրիգորԵղիազարյանի և այլոց ստեղծագործություններըԱնդրադարձել ենք նաև Ռիխարդ ՎագներինԱլեքսեյ Շոռին և այլարտասահմանցի հզոր ստեղծագործողների»,- ասաց նա:

Մուրադյանն իր կյանքի մեծագույն ձեռքբերումն է համարում այն, որ զբաղվում է իր սիրած գործով: «Ես իմ աշխատանքինվիրյալն եմու ինձ համար հաճելի էոր մինչ օրս պիտանի եմ երաժշտարվեստումՊետք է ընդգծեմոր իմ ընտրածաշխատանքը կյանքիս իմաստն եմ համարում»,- խոստովանեց Մուրադյանը:

Գևորգ Մուրադյանն իր գործունեության ընթացքում աշխարհի տարբեր երկրներում է ելույթներ ունեցել և մեծ նշանակություն է տալիս դրանցից յուրաքանչյուրին: «Ամեն երկիր ծաղկի պես էբոլորը գումարվում են իրար և դառնում գեղեցիկ ուանուշաբույր փունջՍովորել եմ ՎիեննայումԱվստրիայում ու հատկապես Ավստրիան ինձ շատ հարազատ էսակայնշրջագայել եմ ԳերմանիայումՆորվեգիայումՀունաստանում և այդ երկրներից յուրաքանչյուրն իրհետաքրքրությունն ունի»,- նշեց դիրիժորը:

 Նա հպարտորեն արձանագրեց այն փաստը, որ եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ երգչախմբի առաջին և վերջին խմբավարը: Մուրադյանը շեշտեց, որ երգչախումբը կատարել է համաշխարհային ճանաչում ունեցող երաժշտական լավագույն խմբերգային ստեղծագործույթունները, շարականները:

Մուրադյանը վստահ է, որ դիրիժորը պարտավոր է բոլոր երաժշտական ոճերում իրեն լավ զգալ, եթե անգամ ներքուստ չի ընդունում այս կան այն գործը: «Նա պետք է այդ ստեղծագործությունն ինչ-որ կերպ հարազատ դարձնի իրենԵս հատկապեսսիրում եմ Յոհան Սեբաստիան Բախի և Լյուդվիգ վան Բեթհովենի գործերը ու միշտ ոգևորվում դրանքներկայացնելիս»,- ասաց Մուրադյանն ու հավելեց, որ հուլիսի 9-ին կայանալիք համերգային ծրագրին անհամբերությամբ է սպասում ու բարձր տրամադրություն ունի:

 Գևորգ Մուրադյանը ծնվել է Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային և սիմֆոնիկ դիրիժորության բաժինը:  Հետագայում իր մասնագիտական հմտությունները կատարելագործել է Վիեննայի երաժշտական ակադեմիայի ասպիրանտուրայում։

1974-1990 թվականներին եղել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, 1991-ին նշանակվել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1995 թվականին՝ ֆիլհարմոնիկ երգչախմբի ղեկավար և դիրիժոր։ 2004-ից Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է։

Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ երգչախումբը նախապատրաստել է Մոցարտի, Վերդիի, Բեռլիոզի, Բրամսի, Ֆորեի ռեքվիեմները,  Հենդելի «Մեսիա» օրատորիան,  Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» կանտատը, հայ կոմպոզիտորների խմբերգային բազմաթիվ գործեր։ Ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հոգևոր երաժշտության համերգները։ Աշխատել է Սուրբ Գևորգ եկեղեցու և Էջմիածնի Մայր Տաճարի եկեղեցական երգչախմբերի հետ։ Դասավանդել է Երևանի կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում (դոցենտ), եղել է օպերային ստուդիայի առաջին դիրիժորներից մեկը։ Համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կիպրոսում և այլ երկրներում:

 Գևորգ Մուրադյանը Դիրիժորների համամիութենական 5-րդ մրցույթի մրցանակակիր է:

 

loading...
Պուտինը Իրաքի փոխնախագահի հետ քննարկել է Т-90 տանկերի՝ Իրաք մատակարարման հարցը ԱՄՆ Պետդեպը հերքել է Թիլերսոնի հեռացման մասին լուրերը ՉԼ-ի որակավորման փուլ. Վարդարը հաղթեց Կոպենհագենին, ԲԱՏԷ-ն պարտվեց Սլավիային ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցների հետ Ռուսաստանը պատասխանել է Թալիբանին զինելու մասին ամերիկյան CNN-ի տարածած հայտարարություններին Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանի ընտրանուն Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԶԾ փորձագետների հետ Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ-ում հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ «Փյունիկ»-ն ու «Արարատ»-ը հաղթողին չպարզեցին Լոզանի պայմանագրի պարբերական խախտումը մտահոգում է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնություններին. Սելինա Դողան Մնջախաղի փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական քարտեզի վրա. մասնակիցներին տրվեցին ոսկե մեդալներ Կառավարությունն աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկն ընդունված հերթական ուսանողին տարկետում կտրամադրի Յուրգեն Կլոպ. Ինձ հետաքրքիչ չէ, թե ինչ է ասում Մոուրինյուն Ուկրաինան պատասխանել է Թրամփի մեղադրանքներին Հատուկ նշանակության փրկարարները պարգևատրվել են անբասիր ծառայության համար Դիեգո Սիմեոնեն համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը Մադրիդի Աթլետիկոյի հետ Լիբիայի երկու կառավարությունների ղեկավարները համաձայնել են զինադադար կնքել Գործադիրի քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Հրազդանում, Երևանում և Թալինում նկատված օձերին
15
Փակել X
website by Sargssyan