Լեհական կինոյի օրը մեկնարկեց Անջեյ Վայդայի «Հետպատկերներ» ֆիլմի ցուցադրությամբ

Կինոյի և թատրոնի մեծանուն ռեժիսոր Անջեյ Վայդայի «Հետպատկերներ» ֆիլմը պատմում է հայտնի լեհ նկարիչ Վլադիսլավ Ստշեմինսկու մասին: Կինոնկարը ցուցադրվեց հուլիսի 10-ին Լեհական կինոյի օրվա շրջանակում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

«Ոսկե ծիրան» փառատոնն աշխարհում ամենասպասված և սիրված տոներից է, որի կողքին կանգնած է մեր դեսպանությունը: Լեհական կինոյի մեծ վարպետ Անջեյ Վայդան կյանքից հեռացավ անցյալ տարի, և հենց այդ ժամանակ նա պետք է մասնակցեր փառատոնի մեկնարկին և իր համար նախատեսված մրցանակ ստանար: Այսօր ես եմ ընդունելու նրա համար նախատեսված մրցանակը, և ինձ համար դա մեծ պատիվ է»,- նշեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:

 Ներկա էր նաև ֆիլմի պրոդյուսերը, ով ասաց, որ ոչ միայն Լեհաստանը, այլև ամբողջ աշխարհն է ցավում մեծ ռեժիսորի մահվան համար:

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այստեղ և վստահ եմ, որ նա էլ նույնը կասեր»,-ասաց պրոդյուսերը և հավելեց, որ կինոնկարը Վայդայի վերջին ֆիլմն էր ու «Հետպատկերներ» անվան իմաստը ներկաները կհասկանան միայն այն դիտելուց հետո:

Հետպատերազմյան Լեհաստանում ապրող և ստեղծագործող հայտնի նկարիչ Վլադիսլավ Ստշեմինսկին դասավանդում է Լոձի կերպարվեստի ազգային դպրոցում: Նա մեծ արվեստագետ է և ունիզմի տեսության համահեղինակ, ով  հայտնի  է դառնում երկրորդ  աշխարհամարտից առաջ: Ուսանողները նրան ընդունում են որպես «արդի նկարչության մեսիա», այնինչ համալսարանի ղեկավարությունը և Մշակույթի նախարարությունն այլ կարծիքի են: Ստշեմինսկին  չի դավաճանում իր  արվեստին և հրաժարվում է ենթարկվել կուսակցական հաստատություններին ինչի համար էլ ի վերոջ  վտարվում է համալսարանից և նկարիչների միությունից:  Ստշեմինսկու ուսանողները շարունակում են սատարել իրենց ուսուցչին`  հաճախելով նրա մասնավոր դասախոսություններին:

 

loading...
Պուտինը Իրաքի փոխնախագահի հետ քննարկել է Т-90 տանկերի՝ Իրաք մատակարարման հարցը ԱՄՆ Պետդեպը հերքել է Թիլերսոնի հեռացման մասին լուրերը ՉԼ-ի որակավորման փուլ. Վարդարը հաղթեց Կոպենհագենին, ԲԱՏԷ-ն պարտվեց Սլավիային ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցների հետ Ռուսաստանը պատասխանել է Թալիբանին զինելու մասին ամերիկյան CNN-ի տարածած հայտարարություններին Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանի ընտրանուն Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԶԾ փորձագետների հետ Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ-ում հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ «Փյունիկ»-ն ու «Արարատ»-ը հաղթողին չպարզեցին Լոզանի պայմանագրի պարբերական խախտումը մտահոգում է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնություններին. Սելինա Դողան Մնջախաղի փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական քարտեզի վրա. մասնակիցներին տրվեցին ոսկե մեդալներ Կառավարությունն աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկն ընդունված հերթական ուսանողին տարկետում կտրամադրի Յուրգեն Կլոպ. Ինձ հետաքրքիչ չէ, թե ինչ է ասում Մոուրինյուն Ուկրաինան պատասխանել է Թրամփի մեղադրանքներին Հատուկ նշանակության փրկարարները պարգևատրվել են անբասիր ծառայության համար Դիեգո Սիմեոնեն համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը Մադրիդի Աթլետիկոյի հետ Լիբիայի երկու կառավարությունների ղեկավարները համաձայնել են զինադադար կնքել Գործադիրի քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Հրազդանում, Երևանում և Թալինում նկատված օձերին
15
Փակել X
website by Sargssyan