Ռումինական Դումբրավենում կայացել է ամենամյա մշակութային փառատոնը

Ռումինիայի Դումբրավեն քաղաքում հուլիսի 7-ից 9-ը անցկացվել է Դումբրավենի մշակութային փառատոնի 4-րդ թողարկումը, որը կազմակերպել էին Դումբրավենի քաղաքապետարանը և Ռումինիայի Հայոց Միության Դումբրավենի մասնաճյուղը՝ Ռումինիայում ՀՀ դեսպանի հովանու ներքո:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Փառատոնին ներկա էին և ողջույնի ու գնահատանքի խոսքերով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը, Դումբրավենի քաղաքապետ Էմիլ Դարլոշանը, փառատոնի կազմակերպիչներից դոկտոր Վասիլե Հաբորը:

Փառատոնին ներկա էին նաև հյուրեր անձիք մայրաքաղաք Բուխարեստից, Կլուժից, նահանգային կենտրոն Սիբիուից, Դումբարվենի մերձակայքից և Ռումինիայի Հայոց միության ղեկավարներ և ներկայացուցիչներ Բայա Մարեից, Ռոմանից, Թըրգու Օկնայից ու այլ վայրերից:

Փառատոնի շրջանակներում Դումբարվենի 300-ամյա հայ կաթողիկե Սբ. Եղիսաբեթ տաճարում վոկալ և գործիքային համերգային կատարումներով հանդես եկան հանրահայտ խմբեր և մենակատարներ, այդ թվում ’’Ad Libitum Voices’’ վոկալ խումբը և ’’Cellissimo’’ թավջութակահարների հռչակավոր կվարտետը, հնչեցին Հենդելի, Հայդնի, Շումանի, Շուբերտի, Վագների, Ռիմսկի-Կորսակովի, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորներ Դավիթ Պոպի և Պյացոլայի ու այլոց ստեղծագործություններ: Դումբարվենի մշակույթի տանը դասական համերգ-դասախոսությունով հանդես եկան հռչակավոր դաշնակահար Հորիա Միհաիլը և թավջութակահար Ռազվան Սուման:

Ապաֆի ամրոցում` Տրանսիլվանիայի Հայոց թանգարանում, կայացավ նկարիչ Իոն Անգելի դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդեսը և «Բարոկկո արվեստը Տրանսիլվանիայում» սիմպոզիումը, ուր ելույթ ունեցան ռումին հայտնի գրող և նկարիչ դոկտ. պրոֆ. Գեորգե Անգելը և արվեստաբան Միրչա Օլիվը:

Փառատոնի մասնակիցների և հյուրերի համար հայկական ավանդական խոհանոցը ներկայացրեց Պաուլ Հակոբյանը:

Դումբրավենի մշակութային փառատոնի վերաբերյալ մի շարք արձագանքներ եղան ռումինական ԶԼՄ-ներում:

 

loading...
Հրաչյա Հարությունյանին պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն. ՔԿՎ Անի Հովհաննիսյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել Անծանոթ 3 տղա Վանաձորի հրապարակից առեւանգել են անչափահաս աղջկան եւ բռնաբարել Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանը Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Եգիպտոսում մեկ շաբաթում ոչնչացվել է 40 ծայրահեղական Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել Պենտալա Հարիկրիշնանի հետ Ռուսաստանի բանտերում ավելի քան 2 հազար Ադրբեջանի քաղաքացի կա Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Արմավիրի մարզպետի խորհրդականը անհետ կորել է. ոստիկանությունը զբաղվում է Եվրահանձնաժողովի դիմաց ցուցարարները կոչ են արել Թուրքիային ազատել բանտարկված իրավապաշտպաններին Աֆղան ուժայինները ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների Արտակարգ դեպք Սևան քաղաքում. 47-ամյա աղջիկը փորձել է մորը խեղդամահ անելով սպանել, ում փրկել են Սևանի ոստիկաններն ու քաղաքացիները Ղրղզստանում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուքը հրաձգությամբ է ավարտվել Պատանի ազատ ոճային ըմբիշները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում Վրաստանում հուլիսի 30-ին կմեկնարկի ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժությունները Նեյմարը ՊՍԺ-ից երաշխիքներ է պահանջել Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել մեքենայի վարորդին Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը խորն արմատներ ունի. արձանագրում են ՀՀ և Արցախի օմբուդսմենները
15
Փակել X
website by Sargssyan