Արմինէ Առաքելեանի ցուցահանդեսը դարձավ նաև նոր բացահայտումների առիթ

Ասում են` տաղանդավոր մարդն ամեն ինչում է տաղանդավոր և նույնիսկ պայքարի կամ կռվի ժամանակ կարելի է դա նկատել ու հասկանալ: Եվ ամենևին էլ պետք չէ պատահականություն համարել, երբ մի օր Սորբոնի կամ Հարվարդի համալսարանն ավարտած, համաշխարհային մասշտաբներով բազում բարձր պաշտոններ զբաղեցրած մարդը հանկարծ որոշի, որ հանուն գաղափարի ուզում է հրաժարվել ամեն ինչից ու սկսի բոլորովին այլ՝ երաժշտություն գրելով կամ նկարելով զբաղվել:

Ասում են` ստեղծագործելու ունակությունը մարդու հետ է ծնվում: Հետո այն մարդու ուղեղի մի հատվածում՝ թաքուն մի տեղ, լուռ ծվարում է ու սկսում «սպասել»: Բայց երբ հանկարծ նպաստավոր պայմաններ են լինում, այն առանց վարանելու, ենթագիտակցությունից դուրս է նետվում դեպի գիտակցություն ու մարդուն ստիպում աշխարհին նայել, շրջապատը զգալ ու այն սինթեզել գույների կամ նոտայի միջոցով: Երկու դեպքում էլ մտքից բացի գործին խառնվում են մատերը և օգնում, որ հոգում ու մտքում կուտակված հույզերը, զգացումներն ու ապրումները դուրս գան տեսանելի տիրույթ ու «նստեն» կամ կտավի, կամ թղթի, կամ մեկ այլ տեղ:

Այդպիսի մի օր սկսվեց նաև քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան և հասարակական գործիչ, Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր Արմինէ Առաքելեանի կյանքում: Ավարտելով Սորբոնի համալսարանը, հետո բազում բարձր պաշտոններ զբաղեցնելով միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպություններում՝ նա մի օր որոշեց փոխել իր նավի ընթացքը և այն թիավարել դեպի հայրենիք: Բայց, հայրենիքը, որը մխրճվել էր անցյալ ու այս դարերից մնացած խորհրդային ու ճորտատիրաֆեոդալական հասարակարգերի արանքում, նրան կարծես թե այնքան էլ գրկաբաց չընդունեց, որովհետև դեռ պատրաստ չէր միջազգային մակարդակի թռիչքներին, վերելքներին ու վայրէջքներին: Սակայն հզոր անհատը, ով վաղուց արդեն ինքն էր որոշում իր անելիքը, հայրենիքի «սառը» գրկից ամենևին էլ չհիասթափվեց, քանի որ եկել էր իր ու իր պապերի տանը սեփական բույնը հյուսելու ցանկությամբ: Եվ այդ գաղափարն այնքան վեհ ու զորեղ գտնվեց, որ զորացրեց նաև նրա միտքն ու հոգին, իսկ մատերին նաև հնարավորություն՝ զգալու, շոշափելու գույներն ու կտավին հանձնելու սեփական զգացումները:

Հունիսի 30-ից հուլիսի 7-ը «Պուշկին կղզի» սրճարան-ցուցասրահում անցկացված մատերով աբստրակտ նկարների առաջին ցուցահանդես-վաճառքը լավ առիթ էր հանրությանը ներկայանալու բոլորովին այլ «բույրով»: Ի դեպ, նկարներից թեև պայծառ ու դրական էներգիա էր հոսում ու նաև «շոյում» այցելուների գիտակցությունն ու ենթագիտակցությունը, բայց այնտեղ ևս կար թեմաների կռիվ՝ քաղաքականությունից մինչև տիեզերական պար հիշեցնող տեսարաններ: Հետաքրքիր էր նաև, որ Ա. Առաքելեանի նկարները անունների փոխարեն համարներ ունեին, քանի որ, նրա կարծիքով, նկարներին անվանակոչելը սահմանափակում է այցելուի երևակայությունը: Եվ այդ պատճառով է, որ նրա նկարները անունների փոխարեն համարակալված էին թվերով:

Ուշագրավ էր նաև այն, որ հուլիսի 6-ին՝ մեր այցելության պահին վաճառվեց նրա 6-րդ համարի նկարը: Ու չնայած դա կարելի է նաև զուգադիպություն համարել, սակայն հետաքրքիր էր ու ցանկություն առաջացավ անդրադառնալու: Բայց ամենակարևորն այն էր, որ այս ցուցահանդեսը լավ առիթ էր հանրությանը նորովի ներկայանալու, նոր ծանոթություններ ձեռք բերելու և նորանոր այլ գաղափարներ նույնպես կյանքի կոչելու: Մնում է միայն շնորհակալություն հայտնել Արմինէ Առաքելեանին և նորանոր ցուցահանդեսներ կազմակերպելու հնարավորություն մաղթել:

Արմինե Գրիգորյան

loading...
Պուտինը Իրաքի փոխնախագահի հետ քննարկել է Т-90 տանկերի՝ Իրաք մատակարարման հարցը ԱՄՆ Պետդեպը հերքել է Թիլերսոնի հեռացման մասին լուրերը ՉԼ-ի որակավորման փուլ. Վարդարը հաղթեց Կոպենհագենին, ԲԱՏԷ-ն պարտվեց Սլավիային ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցների հետ Ռուսաստանը պատասխանել է Թալիբանին զինելու մասին ամերիկյան CNN-ի տարածած հայտարարություններին Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանի ընտրանուն Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԶԾ փորձագետների հետ Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ-ում հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ «Փյունիկ»-ն ու «Արարատ»-ը հաղթողին չպարզեցին Լոզանի պայմանագրի պարբերական խախտումը մտահոգում է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնություններին. Սելինա Դողան Մնջախաղի փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական քարտեզի վրա. մասնակիցներին տրվեցին ոսկե մեդալներ Կառավարությունն աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկն ընդունված հերթական ուսանողին տարկետում կտրամադրի Յուրգեն Կլոպ. Ինձ հետաքրքիչ չէ, թե ինչ է ասում Մոուրինյուն Ուկրաինան պատասխանել է Թրամփի մեղադրանքներին Հատուկ նշանակության փրկարարները պարգևատրվել են անբասիր ծառայության համար Դիեգո Սիմեոնեն համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը Մադրիդի Աթլետիկոյի հետ Լիբիայի երկու կառավարությունների ղեկավարները համաձայնել են զինադադար կնքել Գործադիրի քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Հրազդանում, Երևանում և Թալինում նկատված օձերին
15
Փակել X
website by Sargssyan