ՀՀ ԿԲ խորհուրդը հաստատել է 3-րդ սերնդի թղթադրամների թեմաները և հայտարարել դրանց ձևավորման մրցույթ

ՀՀ կենտրոնական բանկի ձևավորած Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ քննարկել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները: Խորհուրդը հաշվի է առել նաև քաղաքացիների ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն ներկայացրած առաջարկները:

Այս մասին  տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հավելելով. «ՀՀ դրամաշրջանառության ավանդույթի համաձայն, ինչպես նաև հաշվի առնելով թղթադրամների թողարկման միջազգային փորձը՝ նոր անվանական արժեքով թղթադրամների թողարկման ժամանակ փոփոխվում են նաև դրանց թեմաները և գեղարվեստական լուծումները:

Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 27-ին ԿԲ խորհրդի նիստում որոշվել էր հաստատել ՀՀ 3-րդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները: Արձանագրվել է, որ համաձայն Կենտրոնական բանկում գործող կարգերի, կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարվել է միջազգային մրցույթ եվրոպական ճանաչված դրամահատարանների մասնակցությամբ: Կոմպոզիտային թղթադրամները մշակվելու են հատուկ ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխան, հաշվի առնելով երկու կարևորագույն հանգամանք. 1) նոր թղթադրամներն ունենալու են պաշտպանվածության բարձր հատկանիշներ, և 2) լինելու են ավելի երկարակյաց ու դիմացկուն, ինչը ենթադրում է դրամաշրջանառության ծախսերի էական կրճատում:

Հիշեցնենք, որ ՀՀ գալիք տարի նշելու է դրամաշրջանառության՝ ՀՀ ԴՐԱՄԻ ներդրման 25-ամյակը, որի ընթացքում ձևավորվել են ավանդույթներ, որոնք օրինակելի և ուսուցանելի են դարձել նաև միջազգային մակարդակում: ՀՀ նոր՝ 3-րդ սերնդի դրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն 2018 թ-ին: Շրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նոր թղթադրամներին՝ սահուն կերպով դուրս բերվելով շրջանառությունից:

Հատուկ նշում սպառողների համար: Նոր թղթադրամների ներդրումը չի ենթադրում շրջանառվող թղթադրամների արժեքի որևէ փոփոխություն: ՀՀ պաշտոնական վճարամիջոցը եղել և մնում է ՀՀ դրամը: Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները և երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն:

 Նշենք նաև, որ ՀՀ ԿԲ միջազգային փորձի ուսումնասիրության, ֆինանսական կազմակերպությունների և գործարար շրջանակների առաջարկությունների արդյունքում, ինչպես նաև դրամաշրջանառության առավել էֆեկտիվ իրականացման համար ներդրվում է նոր՝ (2000) երկու հազար դրամանոց անվանական արժեքով թղթադրամ:

Հարյուր հազար (100000) դրամ անվանական արժեքով նոր՝ 3-րդ սերնդի թղթադրամներ  չեն թողարկվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում մեծացել է անկանխիկ վճարումների ծավալը, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները, որոնք վկայում են մեծ անվանական արժեքով թղթադրամների դուրս մղման մասին: Շրջանառվող հարյուր հազար (100000) դրամանոց թղթադրամները կշրջանառվեն՝ մինչև դրամաշրջանառությունից ֆիզիկական մաշվածության պատճառով դրանց դուրս բերվելը:

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր հուլիսի 11-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդհոդվածի «է» կետը, որոշել է հաստատել Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների թեմաները՝ համաձայն ստորև ներկայացված աղյուսակի. 

Անվանական արժեք

Թեմա

1 000 դրամ

Պարույր Սևակ

2 000 դրամ

Տիգրան Պետրոսյան

5 000 դրամ

Վիլյամ Սարոյան

10 000 դրամ

Կոմիտաս

20 000 դրամ

Հովհաննես Այվազովսկի

50 000 դրամ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների էսքիզների որոշման նպատակով կենտրոնական բանկի կողմից հայտարարվելու է բաց մրցույթ: Գեղարվեստական մրցույթի պահանջները և վերջինիս անցկացման կարգը հասանելի կլինի ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում»։

loading...
Պուտինը Իրաքի փոխնախագահի հետ քննարկել է Т-90 տանկերի՝ Իրաք մատակարարման հարցը ԱՄՆ Պետդեպը հերքել է Թիլերսոնի հեռացման մասին լուրերը ՉԼ-ի որակավորման փուլ. Վարդարը հաղթեց Կոպենհագենին, ԲԱՏԷ-ն պարտվեց Սլավիային ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցների հետ Ռուսաստանը պատասխանել է Թալիբանին զինելու մասին ամերիկյան CNN-ի տարածած հայտարարություններին Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանի ընտրանուն Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԶԾ փորձագետների հետ Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ-ում հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ «Փյունիկ»-ն ու «Արարատ»-ը հաղթողին չպարզեցին Լոզանի պայմանագրի պարբերական խախտումը մտահոգում է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնություններին. Սելինա Դողան Մնջախաղի փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական քարտեզի վրա. մասնակիցներին տրվեցին ոսկե մեդալներ Կառավարությունն աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկն ընդունված հերթական ուսանողին տարկետում կտրամադրի Յուրգեն Կլոպ. Ինձ հետաքրքիչ չէ, թե ինչ է ասում Մոուրինյուն Ուկրաինան պատասխանել է Թրամփի մեղադրանքներին Հատուկ նշանակության փրկարարները պարգևատրվել են անբասիր ծառայության համար Դիեգո Սիմեոնեն համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը Մադրիդի Աթլետիկոյի հետ Լիբիայի երկու կառավարությունների ղեկավարները համաձայնել են զինադադար կնքել Գործադիրի քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Հրազդանում, Երևանում և Թալինում նկատված օձերին
15
Փակել X
website by Sargssyan