Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՀՄՄ-ի ԱՊՀ տարածաշրջանային տնօրենին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հուլիսի 11-ին ընդունեց Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) ԱՊՀ տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Կիրիլ Օպարինին: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՄՄ կենտրոնակայանը գտնվում է Ժնև քաղաքում: Այն ՄԱԿ-ի շրջանակներում գործող միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է համակարգել կառավարությունների և մասնավոր հատվածի աշխատանքները գլոբալ հեռահաղորդակցության ցանցերի և ծառայությունների բնագավառում: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախարարություն-ՀՄՄ համագործակցության ուղղություններն ու հեռանկարները: Կարևորվեց համատեղ միջոցառումների իրականացումը` թվայնացման և OTT ծառայությունների կարգավորման վերաբերյալ: 

Նշվեց, որ այս տարեվերջին նախատեսվում է նմանատիպ միջոցառում անցկացնել Հայաստանում: 

Կարևորելով հեռահաղորդակցության ոլորտում ՀՄՄ-ի դերը՝ նախարարն ընդգծեց հատկապես այն հանգամանքը, որ միությունը գործունեության տարիների ընթացքում մշտապես ձեռնպահ է մնացել քաղաքական հարցերից: 

Կիրիլ Օպարինն իր հերթին վստահեցրեց, որ այսուհետ ևս շարունակելու են աշխատել նույն ռազմավարությամբ: 

loading...
Հրաչյա Հարությունյանին պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն. ՔԿՎ Անի Հովհաննիսյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել Անծանոթ 3 տղա Վանաձորի հրապարակից առեւանգել են անչափահաս աղջկան եւ բռնաբարել Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանը Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Եգիպտոսում մեկ շաբաթում ոչնչացվել է 40 ծայրահեղական Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել Պենտալա Հարիկրիշնանի հետ Ռուսաստանի բանտերում ավելի քան 2 հազար Ադրբեջանի քաղաքացի կա Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Արմավիրի մարզպետի խորհրդականը անհետ կորել է. ոստիկանությունը զբաղվում է Եվրահանձնաժողովի դիմաց ցուցարարները կոչ են արել Թուրքիային ազատել բանտարկված իրավապաշտպաններին Աֆղան ուժայինները ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների Արտակարգ դեպք Սևան քաղաքում. 47-ամյա աղջիկը փորձել է մորը խեղդամահ անելով սպանել, ում փրկել են Սևանի ոստիկաններն ու քաղաքացիները Ղրղզստանում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուքը հրաձգությամբ է ավարտվել Պատանի ազատ ոճային ըմբիշները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում Վրաստանում հուլիսի 30-ին կմեկնարկի ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժությունները Նեյմարը ՊՍԺ-ից երաշխիքներ է պահանջել Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել մեքենայի վարորդին Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը խորն արմատներ ունի. արձանագրում են ՀՀ և Արցախի օմբուդսմենները
15
Փակել X
website by Sargssyan