Արցախի նախագահի ընտրություններում առաջադրվել է երկու թեկնածու

NEWS.am-ը գրում է.

Արցախի նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետն այսօր ավարտվում է։ Այս պահի դրությամբ առաջադրվել են երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակայնը եւ «Շարժում–88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը։

ԼՂՀ ԱԺ երեք խմբակցություններ՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները սատարաում են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։ Այսինքն՝ սպասվում է, որ Բակո Սահակյանը կստանա խորհրդարանի ճնշող մեծամասնության աջակցությունը, 33 պատագամավորներից 28-ը պատրաստ են քվեարկել նրա թեկնածության օգտին։ Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար է 21 ձայնը։

Նշենք, որ «Ազգային վերածնունդ» խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել՝ սատարելո՞ւ է Էդուարդ Աղաբեկյանին, թե ոչ։ Խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ շաբաթ օրը կուսակցության նիստում կորոշեն։ Մինչ Էդուարդ Աղաբեկյանի առաջադրումը, կուսակցությունը որոշել էր  դեմ քվեարկել բակո Սահակյանի թեկնածությանը։ 

«Հիմա, երբ այլ թեկնածու է առաջադրվել, նիստ կանենք եւ կորոշենք՝  նոր թեկնածուին կողմ քվեարկենք, թե՞ դեմ բոլորին», - նշեց Հայկ Խանումյանը։

Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ երրորդ անգամ նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի առաջադրվելը հակաժողովրդավարական եւ հակասահմանադրական է։

loading...
Հրաչյա Հարությունյանին պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն. ՔԿՎ Անի Հովհաննիսյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել Անծանոթ 3 տղա Վանաձորի հրապարակից առեւանգել են անչափահաս աղջկան եւ բռնաբարել Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանը Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Եգիպտոսում մեկ շաբաթում ոչնչացվել է 40 ծայրահեղական Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել Պենտալա Հարիկրիշնանի հետ Ռուսաստանի բանտերում ավելի քան 2 հազար Ադրբեջանի քաղաքացի կա Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Արմավիրի մարզպետի խորհրդականը անհետ կորել է. ոստիկանությունը զբաղվում է Եվրահանձնաժողովի դիմաց ցուցարարները կոչ են արել Թուրքիային ազատել բանտարկված իրավապաշտպաններին Աֆղան ուժայինները ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների Արտակարգ դեպք Սևան քաղաքում. 47-ամյա աղջիկը փորձել է մորը խեղդամահ անելով սպանել, ում փրկել են Սևանի ոստիկաններն ու քաղաքացիները Ղրղզստանում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուքը հրաձգությամբ է ավարտվել Պատանի ազատ ոճային ըմբիշները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում Վրաստանում հուլիսի 30-ին կմեկնարկի ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժությունները Նեյմարը ՊՍԺ-ից երաշխիքներ է պահանջել Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել մեքենայի վարորդին Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը խորն արմատներ ունի. արձանագրում են ՀՀ և Արցախի օմբուդսմենները
15
Փակել X
website by Sargssyan