Հայաստանի սպառողական շուկայում մեկ ամսվա ընթացքում արձանագրվել է 0.9 տոկոս գնանկում

Հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 1.2 տոկոս գնաճ 2017-ի 6 ամիսներին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, սակայն հունիսին գրանցվել է 0.9 տոկոս գնանկում՝ մայիսի համեմատ: Ամենաբարձր գնանկումն արձանագրվել է Գյումրիում: Հուլիսի 12-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:

«2017-ի հունիսին՝ մայիսի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի, ոչ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի գնանկում՝ 2 տոկոսի սահմաններում: Ոչ պարենային ապրանքները ևս ունեցել են գնանկում՝ 0.4 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտում սակագների աճ է արձանագրվել՝ 0.2 տոկոս: Երևանում գնանկումը եղել է 0.9 տոկոս, ամենաբարձր գնանկումն արձանագրվել է Գյումրիում՝ 1.4 տոկոս, իսկ ամենաքիչը Գավառում՝0.4 և Եղեգնաձորում՝ 0.5 տոկոս»,-ասաց Գուրգեն Մարտիրոսյանն ու հավելեց, որ հունիսին նախորդ ամսվա համեմատ էական գնաճ է եղել մսամթերքի շուկայում:

2017-ի հունիսին՝ 2016-ի հունիսի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 1.1 տոկոս գնաճ: 23 տոկոս գնաճ է արձանագրվել միրգ ապրանքային խմբում: 2017-ի հունիսին ծիրանի միջին ամսական գինը եղել է 1336 դրամ՝ մեկ կիլոգրամի հաշվով՝ նախորդ տարվա 995 դրամի համեմատ: Կեռասի միջին ամսական գինը եղել է 1513 դրամ, ՝ նախորդ տարվա 803 դրամի փոխարեն:

«Վերջին մեկ ամսվա մրգի գնաճը՝ նախորդ տարվա համեմատ, պայմանավորված է նրանով, որ որոշ մրգեր ուշ են դուրս եկել շուկա՝ մասնավորապես ծիրանը, կեռասը»,-նշեց Մարտիրոսյանը:

2017-ի հունիսի տվյալներով՝ 2016-ի դեկտեմբերի համեմատ սննդամթերք, ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ ապրանքախմբերում արձանագրվել է 3.9 տոկոս գնաճ, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1.6 տոկոսով, ծառայությունները նույնպես ունեցել են նվազման միտում՝ 0.8 տոկոսով:

loading...
Պուտինը Իրաքի փոխնախագահի հետ քննարկել է Т-90 տանկերի՝ Իրաք մատակարարման հարցը ԱՄՆ Պետդեպը հերքել է Թիլերսոնի հեռացման մասին լուրերը ՉԼ-ի որակավորման փուլ. Վարդարը հաղթեց Կոպենհագենին, ԲԱՏԷ-ն պարտվեց Սլավիային ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցների հետ Ռուսաստանը պատասխանել է Թալիբանին զինելու մասին ամերիկյան CNN-ի տարածած հայտարարություններին Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանի ընտրանուն Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԶԾ փորձագետների հետ Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ-ում հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ «Փյունիկ»-ն ու «Արարատ»-ը հաղթողին չպարզեցին Լոզանի պայմանագրի պարբերական խախտումը մտահոգում է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնություններին. Սելինա Դողան Մնջախաղի փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական քարտեզի վրա. մասնակիցներին տրվեցին ոսկե մեդալներ Կառավարությունն աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկն ընդունված հերթական ուսանողին տարկետում կտրամադրի Յուրգեն Կլոպ. Ինձ հետաքրքիչ չէ, թե ինչ է ասում Մոուրինյուն Ուկրաինան պատասխանել է Թրամփի մեղադրանքներին Հատուկ նշանակության փրկարարները պարգևատրվել են անբասիր ծառայության համար Դիեգո Սիմեոնեն համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը Մադրիդի Աթլետիկոյի հետ Լիբիայի երկու կառավարությունների ղեկավարները համաձայնել են զինադադար կնքել Գործադիրի քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Հրազդանում, Երևանում և Թալինում նկատված օձերին
15
Փակել X
website by Sargssyan