Գերտերությունները թույլ չեն տա Ադրբեջանին լայնածավալ պատերազմ սկսել. Շարմազանով

Առաջնային խնդիրն այսօր աշխարհում սիրիական ճգնաժամն է, և գերտերությունները թույլ չեն տա, որ Ադրբեջանը լայնածավալ  պատերազմ սկսի: Հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը բացառեց գործնականում լայնամասշտաբ պատերազմը Արցախում:

«Լայնամասշտաբ պատերազմն Արցախում բացառում եմ: Սա պայմանավորում եմ նաև Թրամփ-Պուտին հանդիպմամբ: Աշխարհում այսօր առաջին խնդիրը սիրիական ճգնաժամն է, և ընդանուր առմամբ՝ գոնե Սիրիայի հարավում երկու գերհզոր տերությունների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները եկան համաձայնության հրադադարի առումով: Եվ որևէ մեկն Ադրբեջանին թույլ չի տա նոր մեծ թեժ կետ բացել սիրիական տարածաշրջանի մոտ, որը կունենա շատ լուրջ հետևանքներ»,-ասաց Շարմազանովը:

Նա նշեց, որ, այնուամենայնիվ,  չի բացառում, որ կշարունակվեն Ադրբեջանի որոշակի գործողությունները, բայց պիտի հաշվարկեն, որ իրենց կորուստներն ավելի շատ են լինելու: «Ադրբեջանն ապրիլյան պատերազմի ընթացքում ևս չլուծեց իր առջև դրված խնդիրը՝ չկարողացավ գրավել որևէ բնակավայր»,-եզրափակեց Շարմազանովը:

 

loading...
Պուտինը Իրաքի փոխնախագահի հետ քննարկել է Т-90 տանկերի՝ Իրաք մատակարարման հարցը ԱՄՆ Պետդեպը հերքել է Թիլերսոնի հեռացման մասին լուրերը ՉԼ-ի որակավորման փուլ. Վարդարը հաղթեց Կոպենհագենին, ԲԱՏԷ-ն պարտվեց Սլավիային ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցների հետ Ռուսաստանը պատասխանել է Թալիբանին զինելու մասին ամերիկյան CNN-ի տարածած հայտարարություններին Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանի ընտրանուն Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԶԾ փորձագետների հետ Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ-ում հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ «Փյունիկ»-ն ու «Արարատ»-ը հաղթողին չպարզեցին Լոզանի պայմանագրի պարբերական խախտումը մտահոգում է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնություններին. Սելինա Դողան Մնջախաղի փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական քարտեզի վրա. մասնակիցներին տրվեցին ոսկե մեդալներ Կառավարությունն աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկն ընդունված հերթական ուսանողին տարկետում կտրամադրի Յուրգեն Կլոպ. Ինձ հետաքրքիչ չէ, թե ինչ է ասում Մոուրինյուն Ուկրաինան պատասխանել է Թրամփի մեղադրանքներին Հատուկ նշանակության փրկարարները պարգևատրվել են անբասիր ծառայության համար Դիեգո Սիմեոնեն համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը Մադրիդի Աթլետիկոյի հետ Լիբիայի երկու կառավարությունների ղեկավարները համաձայնել են զինադադար կնքել Գործադիրի քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Հրազդանում, Երևանում և Թալինում նկատված օձերին
15
Փակել X
website by Sargssyan