Հյու Հադսոնի «Ալտամիրա» կինոնկարի ցուցադրությամբ բացվեց բրիտանական կինոյի շաբաթը

9-ամյա Մարիա Սաուտուոլայի հետաքրքիր բացահայտման ու դրա հետ կապված իրադարձությունների մասին պատմող «Ալտամիրա» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի12-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում բացվեց Բրիտանական կինոյի շաբաթը:

«Գաղափարը և սցենարը ինձ փոխանցվել է կինոնկարի գլխավոր հերոսի նախապապերից մեկը: Սովորաբար նման գործեր չեմ անում, բայց շատ հավանեցի քարանձավները, որոնք տեսա Ֆրանսիայում և Ալտամիրայում: Սա պատմություն է մարդու և նրա ընտանիքի մասին, որը բացահայտում է այդ պատկերները: Ինձ գրավել է այն, որ հերոսն անմեղ է, բայց Ֆրանսիայում և Իսպանիայում քաղաքական  հայացքների զոհ է դառնում»,- նշեց կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի նախագահ, օսկարակիր ռեժիսոր Հյու Հադսոնը:

1879 թվական. կանաչ բլուրների, ձյունածածկ գագաթների և հյուսիսային Իսպանիայի տպավորիչ ափեզրի միջև 9-ամյա Մարիա Սաուտուոլան հոր`սիրող հնագետ Մարսելինոյի հետ բացառիկ բան է հայտնաբերում, մի բան, որ կփոխի մարդկության պատմությունը: Խոսքը վաղնջական քարանձավային արվեստի նմուշի մասին է. քառատրոփ սլացող բիզոնի արտակարգ թարմաշունչ ու կատարյալ պատկերներ: Սկզբում ամեն ինչ լավ է ընթանում, նույնիսկ թագավորն է ժամանում քարայրով հիանալու, բայց Մարիայի մայրը` գեղեցիկ ու բարեպաշտ Կոնչիտան, միակը չէ, ում խռովում է այն միտքը, թե նախապատմական շրջանի վայրենիները կարո՞ղ էին նման հոյակապ արվեստ ստեղծել: Կաթոլիկ եկեղեցին տասը հազար տարվա վաղմության հավակնող արվեստի նմուշը դիտարկում է որպես անաստված ռացիոնալիստների հարձակում աստվածաշնչյան ճշմարտության վրա: Զարմանալիորեն գիտնականները ևս դոգմատիկ ու հետադիմական վերաբերմունք են ցույց տալիս: Փաստերն ուսումնասիրելու փոխարեն նախապատմական շրջանի առաջատար մասնագետ Կարտայլակը կեղծ գտածոյի մեղադրանք է ներկայացնում Մարսելինոյին: Մարիայի հեքիաթային աշխարհը հետզհետե մթնում է, և հորն օգնելու նրա ճիգերը միայն վատթարացնում են վիճակը: Ընտանիքը հայտնվում է ճգնաժամի մեջ, իսկ քարանձավը կողպում են: Միմյանց հանդեպ ունեցած ամբողջ սերն է միայն ի զորու նրանց համար ճամնապարհ հարթել դեպի փրկություն և ճանաչում:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։

 

loading...
Պուտինը Իրաքի փոխնախագահի հետ քննարկել է Т-90 տանկերի՝ Իրաք մատակարարման հարցը ԱՄՆ Պետդեպը հերքել է Թիլերսոնի հեռացման մասին լուրերը ՉԼ-ի որակավորման փուլ. Վարդարը հաղթեց Կոպենհագենին, ԲԱՏԷ-ն պարտվեց Սլավիային ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցների հետ Ռուսաստանը պատասխանել է Թալիբանին զինելու մասին ամերիկյան CNN-ի տարածած հայտարարություններին Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանի ընտրանուն Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԶԾ փորձագետների հետ Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ-ում հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ «Փյունիկ»-ն ու «Արարատ»-ը հաղթողին չպարզեցին Լոզանի պայմանագրի պարբերական խախտումը մտահոգում է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնություններին. Սելինա Դողան Մնջախաղի փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական քարտեզի վրա. մասնակիցներին տրվեցին ոսկե մեդալներ Կառավարությունն աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկն ընդունված հերթական ուսանողին տարկետում կտրամադրի Յուրգեն Կլոպ. Ինձ հետաքրքիչ չէ, թե ինչ է ասում Մոուրինյուն Ուկրաինան պատասխանել է Թրամփի մեղադրանքներին Հատուկ նշանակության փրկարարները պարգևատրվել են անբասիր ծառայության համար Դիեգո Սիմեոնեն համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը Մադրիդի Աթլետիկոյի հետ Լիբիայի երկու կառավարությունների ղեկավարները համաձայնել են զինադադար կնքել Գործադիրի քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Հրազդանում, Երևանում և Թալինում նկատված օձերին
15
Փակել X
website by Sargssyan