Արցախի նախագահի ընտրությունը տեղի կունենա հուլիսի 19-ին. թեկնածուները երկուսն են

Արցախի նախագահի ընտրությունը տեղի կունենա հուլիսի 19-ին: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Հայտարարությունում ասվում է.

«Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչեւ գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածուներ են առաջադրում գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 64 եւ ոչ ուշ, քան 57 օր առաջ:

Սահմանված կարգով եւ ժամկետներում՝ սույն թվականի հուլիսի 5-12-ը ներառյալ, Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկու թեկնածու՝

Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանը («Շարժում -88»  խմբակցության կողմից),

Բակո Սահակի Սահակյանը («Հայրենիք», «Դաշնակցություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունների կողմից):

Հաշվի առնելով Հանրապետության նախագահի ընտրության համար  Սահմանադրությամբ նախատեսված ժամկետները եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրությունը տեղի կունենա Ազգային ժողովի հատուկ նիստում, որն իրավունքի ուժով կգումարվի 2017 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 11.00-ին:

 

loading...
Պուտինը Իրաքի փոխնախագահի հետ քննարկել է Т-90 տանկերի՝ Իրաք մատակարարման հարցը ԱՄՆ Պետդեպը հերքել է Թիլերսոնի հեռացման մասին լուրերը ՉԼ-ի որակավորման փուլ. Վարդարը հաղթեց Կոպենհագենին, ԲԱՏԷ-ն պարտվեց Սլավիային ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցների հետ Ռուսաստանը պատասխանել է Թալիբանին զինելու մասին ամերիկյան CNN-ի տարածած հայտարարություններին Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանի ընտրանուն Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԶԾ փորձագետների հետ Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ-ում հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ «Փյունիկ»-ն ու «Արարատ»-ը հաղթողին չպարզեցին Լոզանի պայմանագրի պարբերական խախտումը մտահոգում է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնություններին. Սելինա Դողան Մնջախաղի փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական քարտեզի վրա. մասնակիցներին տրվեցին ոսկե մեդալներ Կառավարությունն աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկն ընդունված հերթական ուսանողին տարկետում կտրամադրի Յուրգեն Կլոպ. Ինձ հետաքրքիչ չէ, թե ինչ է ասում Մոուրինյուն Ուկրաինան պատասխանել է Թրամփի մեղադրանքներին Հատուկ նշանակության փրկարարները պարգևատրվել են անբասիր ծառայության համար Դիեգո Սիմեոնեն համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը Մադրիդի Աթլետիկոյի հետ Լիբիայի երկու կառավարությունների ղեկավարները համաձայնել են զինադադար կնքել Գործադիրի քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Հրազդանում, Երևանում և Թալինում նկատված օձերին
15
Փակել X
website by Sargssyan