Ադրբեջանում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 5,5 տոկոսով

 Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդմամբ` այդ երկրում  2017-ի հունվար-հունիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 18,6 մլրդ մանաթ, ինչը համադրելի գներով 5,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Ազադլըգինֆո» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանական փորձագետների հավաստմամբ` արդյունաբերական արտադրանքի ցուցանիշների վատթարացումը պայմանավորված է նավթի և գազի արդյունահանման ծավալների նվազմամբ:

2017-ի առաջին կեսին Ադրբեջանի տնտեսության նավթային հատվածում արտադրության ծավալները նվազել են 7,2 տոկոսով:

Ադրբեջանի ընդհանուր հանքարդյունաբերությունը, ինչի մեծ մասը կազմում է գազի և նավթի արդյունահանումը, կազմում է այդ երկրի արդյունաբերական արտադրանքի 70,1 տոկոսը:

Նավթի համաշխարհային գների արժեզրկումը և համաշխարհային շուկայում նավթի պահանջարկի նվազումը մեծ հարված է հասցրել Ադրբեջանի տնտեսությանը:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Նավթի և գազի արդյունահանման ծավալների նվազումը օր օրի կաթվածահար է անում թույլ ոչ նավթային հատված ունեցող Ադրբեջանի տնտեսությունը:

 

loading...
Պուտինը Իրաքի փոխնախագահի հետ քննարկել է Т-90 տանկերի՝ Իրաք մատակարարման հարցը ԱՄՆ Պետդեպը հերքել է Թիլերսոնի հեռացման մասին լուրերը ՉԼ-ի որակավորման փուլ. Վարդարը հաղթեց Կոպենհագենին, ԲԱՏԷ-ն պարտվեց Սլավիային ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցների հետ Ռուսաստանը պատասխանել է Թալիբանին զինելու մասին ամերիկյան CNN-ի տարածած հայտարարություններին Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանի ընտրանուն Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԶԾ փորձագետների հետ Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ-ում հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ «Փյունիկ»-ն ու «Արարատ»-ը հաղթողին չպարզեցին Լոզանի պայմանագրի պարբերական խախտումը մտահոգում է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնություններին. Սելինա Դողան Մնջախաղի փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական քարտեզի վրա. մասնակիցներին տրվեցին ոսկե մեդալներ Կառավարությունն աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկն ընդունված հերթական ուսանողին տարկետում կտրամադրի Յուրգեն Կլոպ. Ինձ հետաքրքիչ չէ, թե ինչ է ասում Մոուրինյուն Ուկրաինան պատասխանել է Թրամփի մեղադրանքներին Հատուկ նշանակության փրկարարները պարգևատրվել են անբասիր ծառայության համար Դիեգո Սիմեոնեն համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը Մադրիդի Աթլետիկոյի հետ Լիբիայի երկու կառավարությունների ղեկավարները համաձայնել են զինադադար կնքել Գործադիրի քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Հրազդանում, Երևանում և Թալինում նկատված օձերին
15
Փակել X
website by Sargssyan