ԵԽ պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել սեփական բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Մարեկ Յուրեկը՝ Լեհաստանից և Կոստաս Մավրիդասը՝ Կիպրոսից կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել սեփական խաղաղ բնակչությանը օգտագործել որպես կենդանի վահան և շփման գծում ներդնել ԵԱՀԿ անկախ հետաքննական մեխանիզմ:

«2017 թվականին Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են խախտել շփման գծում հրադադարի ռեժիմը: Ադրբեջանը բնակելի տարածքում տեղադրել է բազմակողմանի հրթիռային համակարգ, ինչի հետևանքով նրա սեփական քաղաքացիները դարձել են կենդանի վահան:

Միջադեպը հանգեցրել է ադրբեջանական կողմի երկու քաղաքացիական անձանց  ողբերգական կորստի: Մենք ցավում ենք երկու անմեղ զոհերի համար և ընդգծում, որ ինչպես այդ ողբերգությունից, այնպես էլ զինված ուժերի միջև մյուս բախումներից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանը համաձայներ ներդնել հետաքննության անկախ մեխանիզմ, որպեսզի հստակեցվի, թե կողմերից որ մեկն է խախտում հրադադարի ռեժիմը:  ԵԱՀԿ Մինսկի խումբը դա առաջարկել է մի քանի անգամ: Հայկական կողմը համաձայնել է ներդնել այդ մեխանիզմը: Ցավոք, պաշտոնական Ադրբեջանը շարունակում է այն մերժել»,- ասված է եվրոպացի պատգամավորների հայտարարության մեջ:

Նրանք ընդգծել են, որ հետաքննության մեխանիզմը կարող էր օգնել խուսափել 2016 թվականի ապրիլյան պատերազմից, որի ընթացքում Ադրբեջանը գնդակոծել է հայկական գյուղերը, ինչի արդյունքում զոհվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը՝ դպրոց գնալու ճանապարհին:

«Թալիշ գյուղում 90-ամյա ամուսինների դիերը դաժանաբար խոշտանգվել են ադրբեջանական ուժերի կողմից, նրանց ականջները եղել են կտրված: 2016-ի ապրիլից ադրբեջանական զինված ուժերը իրականացրել են ռազմական հանցագործություններ, այդ թվում «Իսլամական պետության» ոճով գլխատվել է հայ զինվոր Քյարամ Սլոյանը: Նրա կտրված գլխի նկարներն ադրբեջանական կողմը տեղադրել է սոցիալական ցանցերում, իսկ այդ դաժան սպանությունը ընդունվել է որպես հերոսական գործողություն: Այդ բարբարոսական գործողությունները, ցավոք, հանդիսանում են Ադրբեջանում հայատյացության հետևանք՝ բարձրագույն մակարդակով սնուցված գործողություններ, ինչպիսիք են Ռամիլ Սաֆարովի կողմից իր հայ գործընկերոջը կացնահարելը Բուդապեշտում, նույն Սաֆարովին Ադրբեջանում որպես ազգային հերոս ընդունելը»,- փաստել են պատգամավորները:

Կոստաս Մավրիդասը և Մարեկ Յուրեկը նշել են, որ հակամարտության կողմերի կորուստները ողբերգություն են և դրանք պետք է բացարձակ կերպով կանխվեն: «Անթույլատրելի է բնակչությանն օգտագործել որպես կենդանի վահան՝ օգտագործելով բնակեցված տարածքներ, ապա քարոզչական նպատակով լուսանկարներ տարածելով:  Հետաքննության մեխանիզմը պետք է անհապաղ ներդնել: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել սեփական բնակչությանն օգտագործել որպես կենդանի վահան և ներդնել ԵԱՀԿ անկախ հետաքննության մեխանիզմ, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների և փոխվստահության համար»,- նշել են եվրոպացի պատգամավորները:  

loading...
Պուտինը Իրաքի փոխնախագահի հետ քննարկել է Т-90 տանկերի՝ Իրաք մատակարարման հարցը ԱՄՆ Պետդեպը հերքել է Թիլերսոնի հեռացման մասին լուրերը ՉԼ-ի որակավորման փուլ. Վարդարը հաղթեց Կոպենհագենին, ԲԱՏԷ-ն պարտվեց Սլավիային ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցների հետ Ռուսաստանը պատասխանել է Թալիբանին զինելու մասին ամերիկյան CNN-ի տարածած հայտարարություններին Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանի ընտրանուն Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԶԾ փորձագետների հետ Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ-ում հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ «Փյունիկ»-ն ու «Արարատ»-ը հաղթողին չպարզեցին Լոզանի պայմանագրի պարբերական խախտումը մտահոգում է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնություններին. Սելինա Դողան Մնջախաղի փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական քարտեզի վրա. մասնակիցներին տրվեցին ոսկե մեդալներ Կառավարությունն աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկն ընդունված հերթական ուսանողին տարկետում կտրամադրի Յուրգեն Կլոպ. Ինձ հետաքրքիչ չէ, թե ինչ է ասում Մոուրինյուն Ուկրաինան պատասխանել է Թրամփի մեղադրանքներին Հատուկ նշանակության փրկարարները պարգևատրվել են անբասիր ծառայության համար Դիեգո Սիմեոնեն համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը Մադրիդի Աթլետիկոյի հետ Լիբիայի երկու կառավարությունների ղեկավարները համաձայնել են զինադադար կնքել Գործադիրի քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Հրազդանում, Երևանում և Թալինում նկատված օձերին
15
Փակել X
website by Sargssyan