Հուլիսից հնարավոր կլինի իրականացնել «Արքա» քարտերի սպասարկումը Ռուսաստանի Դաշնության տարածքում

Սանկտ-Պետերբուրգում «Ֆինանսներ հանուն զարգացման» խորագրով միջազգային բանկային 26-րդ կոնգրեսի ընթացքում, որի աշխատանքներին մասնակցում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հայտարարվել է 2017 թ-ի հուլիսից Ռուսաստանի Դաշնության տարածքում «Արքա» քարտերի, իսկ ՀՀ տարածքում՝ «Միր» քարտերի սպասարկման մեկնարկի մասին: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Կոնգրեսում իր ելույթի ժամանակ Ռուսատանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և «Արքա» համակարգին՝ արդյունավետ համագործակցության և գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև հիշյալ ծրագրի օպերատիվ, արագ առաջխաղացման համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ԿԲ Խորհրդի որոշմամբ «Միր» քարտային վճարային համակարգն ընդգրկվել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում, իսկ «Արմենիան Քարդ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «Միր» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է ստացել:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի, ինչպես նաև երկու երկրների ազգային քարտային համակարգերի օպերատորների կողմից կատարվել է մեծածավալ աշխատանք, որի արդյունքում հնարավոր է դարձել այս նախագծի իրագործումը:

2016 թ. նոյեմբերի 7-8-ը Երևանում կայացած «Վճարային տարածքի հնարավոր ինտեգրման հեռանկարները» թեմայով ԱՊՀ երկրների ազգային բանկերի և վճարային համակարգերի ղեկավարների ու ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման շրջանակում ընդունվել է Ճանապարհային քարտեզ, որի համաձայն մինչև 2017 թ. կեսը նախատեսվում էր ավարտին հասցնել տեխնիկական համապատասխանեցումը և «Միր» ու «Արքա» վճարային համակարգերի քարտերի փոխընդունումը մասնակիցների ենթակառուցվածքներում: Տարեկան կտրվածքով Ռուսաստանից Հայաստան այցելում են մոտ 273 հազ զբոսաշրջիկ, որը կազմում է այլ երկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների մոտ 22%:

Եթե նախկինում Հայաստանում և/կամ Ռուսաստանում ապրանքների, ծառայությունների համար վճարումներ կամ հաշվից կանխիկացում կատարելու համար զբոսաշրջիկները պետք է ունենային միջազգային վճարային համակարգերի քարտեր, ապա այժմ բավարար կլինի «Արքա» կամ «Միր» համակարգերի քարտերի առկայությունը:

Նախաձեռնության մեկ այլ առավելությունն այն է, որ քարտային գործարքներ կատարելիս գործարքի բոլոր մասնակիցներին նախապես հայտնի կլինի արժույթի փոխարկման փոխարժեքը: Բացի այդ նախատեսվում է, որ կիրառվող փոխարժեքը կլինի առավել բարենպաստ միջազգային համակարգերի կողմից կիրառվող փոխարժեքի համեմատ: Այս նախագիծը իր բնույթով առաջինն է ԵԱՏՄ երկրների շրջանակում, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության և Ռուսատանի Դաշնության միջև համագործակցության բարձր մակարդակի մասին՝ ուղղված երկու երկրների քաղաքացիներին բարձորակ ծառայությունների մատուցմանը, անկանխիկ վճարումների զարգացմանը և ազգային համակարգերի քարտային գործարքների սպասարկման աշխարհագրության ընդլայնմանը:

 

loading...
Պուտինը Իրաքի փոխնախագահի հետ քննարկել է Т-90 տանկերի՝ Իրաք մատակարարման հարցը ԱՄՆ Պետդեպը հերքել է Թիլերսոնի հեռացման մասին լուրերը ՉԼ-ի որակավորման փուլ. Վարդարը հաղթեց Կոպենհագենին, ԲԱՏԷ-ն պարտվեց Սլավիային ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցների հետ Ռուսաստանը պատասխանել է Թալիբանին զինելու մասին ամերիկյան CNN-ի տարածած հայտարարություններին Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանի ընտրանուն Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԶԾ փորձագետների հետ Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ-ում հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ «Փյունիկ»-ն ու «Արարատ»-ը հաղթողին չպարզեցին Լոզանի պայմանագրի պարբերական խախտումը մտահոգում է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնություններին. Սելինա Դողան Մնջախաղի փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական քարտեզի վրա. մասնակիցներին տրվեցին ոսկե մեդալներ Կառավարությունն աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկն ընդունված հերթական ուսանողին տարկետում կտրամադրի Յուրգեն Կլոպ. Ինձ հետաքրքիչ չէ, թե ինչ է ասում Մոուրինյուն Ուկրաինան պատասխանել է Թրամփի մեղադրանքներին Հատուկ նշանակության փրկարարները պարգևատրվել են անբասիր ծառայության համար Դիեգո Սիմեոնեն համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը Մադրիդի Աթլետիկոյի հետ Լիբիայի երկու կառավարությունների ղեկավարները համաձայնել են զինադադար կնքել Գործադիրի քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Հրազդանում, Երևանում և Թալինում նկատված օձերին
15
Փակել X
website by Sargssyan