Վայքի և Զառիթափ խոշորացված համայնքներում ներկայացվել է «Տեղական տնտեսական զարգացում» ձեռնարկը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ  Աշոտ  Գիլոյանը և Գերմանիայի միջազգային զարգացման ընկերության (ԳՄՀԸ) ծրագրի համակարգող Արմեն Քեշիշյանը ներկա են գտնվել Վայոց ձորի Վայք և Զառիթափ խոշորացված համայնքների ներկայացուցիչների համար «Տեղական տնտեսական զարգացում» ձեռնարկի ներկայացմանը:

Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 30-ին  Երևանում՝  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի ներկայությամբ տեղի էր ունեցել ԳՄՀԸ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի ֆինանսական և խորհրդատվական աջակցությամբ պատրաստված և Վարազդատ Կարապետյանի մշակած «Տեղական տնտեսական զարգացում» ձեռնարկի շնորհանդեսը

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, Գերմանիայի միջազգային զարգացման ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի «Տեղական տնտեսական զարգացման» բաղադրիչով իրականացվող՝ «Ծրագրային առաջարկների ձևակերպման և լրացուցիչ միջոցների հայթայթման կարողությունների զարգացում» թեմայով վերապատրաստման դասընթացի ժամանակ ողջույնի խոսքով հանդես են եկել Գիլոյանը և Քեշիշյանը: Նշվել է, որ նման  դասընթացներ անցկացվել և անցկացվելու են 18 խոշորացված համայնքի համար, դրական է գնահատվել այն փաստը, որ դասընթացին մասնակցում են  նշյալ թեմաներով իսկապես հետաքրքրված ու շահագրգիռ անձինք՝ գործարարներ, ՀԿ-ներ, ինչպես նաև Վայքի ու Զառիթափի համայնքապետարանների ներկայացուցիչներ:

Ի դեպ, 18 համայնք խմբավորվել են 10 խմբի մեջ, ինչպես, օրինակ՝ Վայքի և Զառիթափի դեպքում, որպեսզի հնարավորություն ստեղծվի համադրելու տարբեր համայնքների իրողությունները, հնարավորությունները, ռիսկերը, ինչպես նաև համագործակցության ներուժը:

loading...
Պուտինը Իրաքի փոխնախագահի հետ քննարկել է Т-90 տանկերի՝ Իրաք մատակարարման հարցը ԱՄՆ Պետդեպը հերքել է Թիլերսոնի հեռացման մասին լուրերը ՉԼ-ի որակավորման փուլ. Վարդարը հաղթեց Կոպենհագենին, ԲԱՏԷ-ն պարտվեց Սլավիային ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցների հետ Ռուսաստանը պատասխանել է Թալիբանին զինելու մասին ամերիկյան CNN-ի տարածած հայտարարություններին Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանի ընտրանուն Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԶԾ փորձագետների հետ Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ-ում հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ «Փյունիկ»-ն ու «Արարատ»-ը հաղթողին չպարզեցին Լոզանի պայմանագրի պարբերական խախտումը մտահոգում է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնություններին. Սելինա Դողան Մնջախաղի փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական քարտեզի վրա. մասնակիցներին տրվեցին ոսկե մեդալներ Կառավարությունն աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկն ընդունված հերթական ուսանողին տարկետում կտրամադրի Յուրգեն Կլոպ. Ինձ հետաքրքիչ չէ, թե ինչ է ասում Մոուրինյուն Ուկրաինան պատասխանել է Թրամփի մեղադրանքներին Հատուկ նշանակության փրկարարները պարգևատրվել են անբասիր ծառայության համար Դիեգո Սիմեոնեն համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը Մադրիդի Աթլետիկոյի հետ Լիբիայի երկու կառավարությունների ղեկավարները համաձայնել են զինադադար կնքել Գործադիրի քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Հրազդանում, Երևանում և Թալինում նկատված օձերին
15
Փակել X
website by Sargssyan