Կառավարությունը կրկին երազխաբ եղավ

Lraber.info-ն գրում է.

Օրերս, Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, հղում անելով ռուս-վրացական մի բանակցությունների, որոնք վերաբերում էին Աբխազիայի և Հվ. Օսեթիայի տարածքով առևտրային միջանցքի հնարավորությանը, ուրախությամբ և անհամբերությամբ նշել էր, թե ինչքան այդ միջանցքը կօգնի Հայաստանին բարելավել իր դիրքերը տնտեսական իմաստով և ինչքան այն կհեշտանցի առևտրաշրջանառությունը:

Չէր անցել մեկ օր, երբ Վրաստանում պաշտոնական մակարդակով հայտնեցին, որ հայերը ժամանակից շուտ են ուրախանում, քանի որ բանակցություններն ընդամենն այդ տարածքով հնարավոր առևտրաշրջանառության հնարավորության մոնիտորինգի պայմանագիրը վերականգնելու մասին է և հավելյալ այլ բաներ, մանավանդ Հայաստանի համար դեռևս չկան:

Չէր հասցրել կառավարությունը ուրախանալ և Հայաստանի փրկության հերթական ծրագիրը հրամցնել հանրությանը, երբ այն իր բնում խեղդվեց: Չգիտեի՞ն այս մասին կառավարությունում, թե պարզապես ժամանակից շուտ էին ոգևորվել:

Կամ, ինչպես է ստացվում, որ Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականն, ըստ նախարարի, մեր երկրից դուրս է, կապ չունի մեր կառավարության հետ, ու հանկարծ այդ տեսլականի իրականացման մտայնությունը մատուցվում է որպես արագ փոփոխությունների ու բարեփոխումների շանս:

Այն էլ այն կառավարության բերանով, որը կարծես, թե քաղաքականությամբ զբաղվելու հավես չունի և խնդիրների լուծումը տեսնում է բացառապես մենեջմենթի մեջ: Իսկ Աբխազիայի, Օսեթիայի հարցերը քաղաքական են, ինչպես և աբխազական երկաթուղու հարցը: Սա ցույց է տալիս, որ կառավարությունը բավարար քաղաքական հոտառություն և գիտելիքներ չնայած չունի ու քաղաքականությունը տնտեսության զարգացման գործիք չի ընկալում, բայց հարմար պահի պատրաստ է, որևէ տեղաշարժ քաղաքական կյանքում ներկայացնել իբրև հայրենի կառավարության կողմից արված փայլուն տնտեսական հաշվարկ և հայտնագործություն:

Ցավոք, այս անգամ, այդ հանճարեղ հաշվարկը չաշխատեց գոնե մեկ օրից ավել և հայրենի կառավարությունը հեծանիվ հորինելու իր դեգերումներում երիցս երազխաբ եղավ:

 

Արտակ Ասլանյան

loading...
«Ալաշկերտը» խզել է նաև թիմի հարձակվողի հետ պայմանագիրը Հնդկաստանի նախագահ է ընտրվել դալիթների` ցածրագույն կաստայի ներկայացուցիչը Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից. ՀՀԿ խոսնակ Ողբերգական դեպք Երևանում. ամուսինը կնոջ մոտ բողոքել է առողջական խնդիրներից և նրա ներկայությամբ ինքնասպան եղել Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Երևանում և Նորաբացում հայտնաբերված օձերին Էջմիածնում բնականոն ջրամատակարարումը կվերականգնվի հուլիսի 21-ի առավոտյան Եթե տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան ինքնորոշման իրավունքը, Լատվիան ինչպե՞ս առանձնացավ ԽՍՀՄ-ից. Շարմազանովը՝ լատվիացի գործընկներին Սիրահայերի շինարարական կազմակերպությունը կսկսի Հայաստանում իր երկրորդ շենքի կառուցումը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը վերադարձավ ԱՊԼ ՓՊ նախագահը ՄԻՊ-ին դիմել է ԴՆԽ-ից դատական սանկցիայի ժամանակի հաշվարկի պարզաբանում ստանալու մասին գրությամբ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի Գոլեսթան նահանգ Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին մահվան ելքով պատահար է տեղի ուենեցել Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևիցե պետության լավություն անելու համար. Շարմազանով Առաջին բանակային զորամիավորումում անցկացվել է հրամանատարական հավաք Նեյմարի հայրը բանակցություններ կվարի ՊՍԺ-ի ներկայացուցչի հետ Արցախի ՊԲ մի խումբ սպաներ մասնակցել են ԿԽՄԿ սեմինար-պարապմունքներին Կայացավ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին նվիրված «Խորհրդավոր հիշողություններ» գեղանկարի շնորհանդեսը Արցախի խորհրդարանը քննարկել է արտահերթ նստաշրջան գումարելու հարցը «Մոնակոն» մտադիր է եվրոպական առաջատար ակումբների դեմ բողոք հայտնել ՖԻՖԱ- ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում
15
Փակել X
website by Sargssyan