ԵՄ-ն չպետք է սպասի խաղաղության համաձայնագրի հաստատմանն Արցախում ներգրավվածություն ունենալու համար. Նիկոլա Դավիթյան

Եվրոպական միությունը չպետք է սպասի խաղաղության համաձայնագրի հաստատմանը՝ Արցախում իր ներգրավվածությունն ունենալու համար: ԵՄ-ն պետք է իր հստակ քաղաքականությունն ունենա Արցախի նկատմամբ:

Հուլիսի 14-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանն այդ տեսակետը հայտնեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի տնօրեն Նիկոլա Դավիթյանը: 

«Եվրոպական միությունը դեռևս չունի հստակ քաղաքականություն Արցախի հանդեպ:  Կա ընդամենը մեկ նախաձեռնություն՝ Եվրոպական համագործակցություն Ղարաբաղում խաղաղության համաձայնագրի հաստատելու համար (The European Partnership for the Peaceful Settlement of the Conflict over Nagorno-Karabakh (EPNK), որն ունի տարեկան բյուջե, և ծախսվում է համագործակցություն ստեղծելու հայերի և ադրբեջանցիների միջև: Սակայն այս ծրագիրը շատ մարտահրավերներ ունի:

Նամակ էր ուղարկվել՝ իմանալու, թե որն է Եվրոպական միության քաղաքականությունը Արցախի հանդեպ, պատասխանել էին, որ  Եվրոպական միությունը Արցախում կգործի  միայն այն ժամանակ, երբ լինի խաղաղության համաձայնագիր»,-ասաց Նիկոլա Դավիթյանն ու հավելեց, որ ԵՄ-ն չպետք է սպասի խաղաղության ՝ Արցախում գործելու համար:

ՀԲԸՄ-ի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն  Դալար Կազանջյանի կարծիքով ևս`  ԵՄ-ն պետք է ունենա քաղաքականություն  Արցախի նկատմամբ, որը պետք է շատ ավելի լայն լինի, քան EPNK-ն է: 

Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ընդհանուր համակարգող Շահնուր Մինասյանի համոզմամբ՝ կան հայամետ գործիչներ ԵՄ-ում,  որոնց ազդեցությունն անսահմանափակ չէ:

«Եվ այն պատճառաբանությունը, թե կլինի խաղաղության համաձայնագիր, ու ըստ դրա իրենք կկառուցեն համագործակցությունը, բավականին թույլ է: Չպետք է սպասել խնդրի լուծմանը, այլ հիմա արդեն պետք է սկսել համագործակցությունն Արցախում»,-եզրափակեց նա:

loading...
Էրդողանը անընդունելի է համարել Ստամբուլում հրեական սինագոգների վրա հարձակումները Հրաչյա Հարությունյանին պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն. ՔԿՎ Անի Հովհաննիսյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել Անծանոթ 3 տղա Վանաձորի հրապարակից առեւանգել են անչափահաս աղջկան եւ բռնաբարել Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանը Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Եգիպտոսում մեկ շաբաթում ոչնչացվել է 40 ծայրահեղական Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել Պենտալա Հարիկրիշնանի հետ Ռուսաստանի բանտերում ավելի քան 2 հազար Ադրբեջանի քաղաքացի կա Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Արմավիրի մարզպետի խորհրդականը անհետ կորել է. ոստիկանությունը զբաղվում է Եվրահանձնաժողովի դիմաց ցուցարարները կոչ են արել Թուրքիային ազատել բանտարկված իրավապաշտպաններին Աֆղան ուժայինները ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների Արտակարգ դեպք Սևան քաղաքում. 47-ամյա աղջիկը փորձել է մորը խեղդամահ անելով սպանել, ում փրկել են Սևանի ոստիկաններն ու քաղաքացիները Ղրղզստանում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուքը հրաձգությամբ է ավարտվել Պատանի ազատ ոճային ըմբիշները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում Վրաստանում հուլիսի 30-ին կմեկնարկի ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժությունները Նեյմարը ՊՍԺ-ից երաշխիքներ է պահանջել Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել մեքենայի վարորդին
15
Փակել X
website by Sargssyan