Հայաստանում հիմնվելու է բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ

Հայաստանում նախատեսվում է հիմնել գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ։ 

Գիտահետազոտական լաբորատորիան ստեղծվում է «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» և իտալական IDS ընկերության համագործակցությամբ։ 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գիտահետազոտական լաբորատորիայի ստեղծումը կլինի տնտեսության շարժիչ ուժերից մեկը։ 

«Տնտեսության առջև այսօր նոր մարտահրավերներ կան՝ ավանդական, արդյունաբերական։ Տնտեսությունում առկա ճյուղերը պետք է վերազինվեն նոր տեխնոլոգիաներով, որպեսզի մենք կարողանանք բարձրացնել արտադրողականությունը և առաջ մղել մեր տեղական արտադրանքը։ Այդպիսով, կարող ենք տնտեսական աճ գրանցել։ Մենք թիրախավորել ենք մեծ ցուցանիշ՝ 40 տոկոս արտահանում՝ ՀՆԱ-ի հարաբերակցությամբ»,-նշեց Տարասյանը։ 

Ծրագիրը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում։ IDS ընկերության կողմից նախատեսում է կատարել մինչև 10 մլն եվրո ներդրում։ Սկզբնական շրջանում աշխատանքներ կիրականացվեն Թի-Էս-Դի արտադրամասի R&D հետազոտական կենտրոնում, հետագայում՝ ծավալի մեծացմանը զուգընթաց կհիմնվի առանձին կենտրոն։ 
«Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանն էլ իր հերթին ասաց, որ ամբողջ աշխարհում արագ տեմպերով զարգանում է ֆորենզիկ գիտությունը (տարբեր գիտությունների՝ հոգեբանություն, տնտեսագիտություն, կենսաբանություն, ֆիզիկա, մաթեմատիկա, ծրագրավորում, ինժեներիա, համագործակցություն է ներառում), որը հանդիսանում է ՏՏ ոլորտի մասնիկներից մեկը։ 
«Այն բավականին ծանր, բայց ահռելի մեծ պոտենցիալ ունեցող նոր ճյուղ է աշխարհում։ Մասնագետների կարիքն ավելի քան 90 տոկոս է կազմում»,- ասաց Շաքարյանը։ 

Իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեն ընդգծեց, որ իրենք իրականացնում են միջազգային ծրագրեր։ 

«Մենք արդեն մի քանի ամիս է Հայաստանում ենք և փորձում ենք հասկանալ, թե ինչ կարելի է անել այստեղ։ Ես կարող եմ հաստատել, որ մենք Հայաստանում լավ տեխնոլոգիական հիմք ենք գտել և ընդհանրապես երկրի դերակատարումը տարածաշրջանում բավականին մեծ է։ Հենց դա է պատճառը, որ այստեղ ցանկանում ենք ծրագիր իրականացնել և ներդնել 10  մլն եվրո»,- ասաց Պարնտեն։ 

Նա հավելեց, որ իրենք չեն սահմանափակվելու միայն ֆորենզիկ ոլորտում ծրագրեր իրականացնելով։ 

Համագործակցությունը տեղի է ունեցել նաև հայ-իտալական գործարար կապերի ակտիվացման և ներդրումների խթանման ուղղությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ։ 

loading...
Պուտինը Իրաքի փոխնախագահի հետ քննարկել է Т-90 տանկերի՝ Իրաք մատակարարման հարցը ԱՄՆ Պետդեպը հերքել է Թիլերսոնի հեռացման մասին լուրերը ՉԼ-ի որակավորման փուլ. Վարդարը հաղթեց Կոպենհագենին, ԲԱՏԷ-ն պարտվեց Սլավիային ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցների հետ Ռուսաստանը պատասխանել է Թալիբանին զինելու մասին ամերիկյան CNN-ի տարածած հայտարարություններին Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանի ընտրանուն Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԶԾ փորձագետների հետ Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ-ում հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ «Փյունիկ»-ն ու «Արարատ»-ը հաղթողին չպարզեցին Լոզանի պայմանագրի պարբերական խախտումը մտահոգում է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնություններին. Սելինա Դողան Մնջախաղի փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական քարտեզի վրա. մասնակիցներին տրվեցին ոսկե մեդալներ Կառավարությունն աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկն ընդունված հերթական ուսանողին տարկետում կտրամադրի Յուրգեն Կլոպ. Ինձ հետաքրքիչ չէ, թե ինչ է ասում Մոուրինյուն Ուկրաինան պատասխանել է Թրամփի մեղադրանքներին Հատուկ նշանակության փրկարարները պարգևատրվել են անբասիր ծառայության համար Դիեգո Սիմեոնեն համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը Մադրիդի Աթլետիկոյի հետ Լիբիայի երկու կառավարությունների ղեկավարները համաձայնել են զինադադար կնքել Գործադիրի քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Հրազդանում, Երևանում և Թալինում նկատված օձերին
15
Փակել X
website by Sargssyan