Արցախի սահմանադրական հանրաքվեին միջազգային դիտորդների ավելացումն Ադրբեջանի մեկուսացնող քաղաքականության ձախողումն էր

Արցախի սահմանադրական հանրաքվեին միջազգային դիտորդների թվի ավելացումը վկայում է, որ Ադրբեջանի` Արցախը մեկուսացնելու քաղաքականությունը ձախողվում է:

Հուլիսի 14-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Չնայած Ադրբեջանն Արցախը մեկուսացնելու քաղաքականություն է վարում, սակայն այն Ադրբեջանի համար վստահաբար ցանկալի արդյունք չի տալիս: Այդ տարվա սկզբին Արցախի սահմանադրական հանրաքվեին միջազգային դիտորդների թիվն ավելին էր, քան նախորդ ընտրությունների ժամանակ, ինչը կապում եմ միջազգային հանրության ուշադրության մեծացմամբ Արցախի հետ կապված հարցերում: Դա էլ ստիպում է մեզ ավելի պատասխանատու գործել»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի՝ նման քաղաքականությունը չհաջողելու մասին է վկայում նաև այն, որ վերջերս հրապարկված  տվյալների համաձայն՝ զբոսաշրջությունը Արցախում ևս աճ է գրանցել՝ նախորդ տարիների համեմատ: «Թվերի բավականին բարձր ցուցանիշը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, օրինակ՝ ապրիլյան պատերազմից հետո միջազգային հետաքրքրության բարձրացմամբ: Հրապարակվել են նաև մի քանի զեկույցներ՝ կապված ապրիլյան հակամարտության հետ, ինչը ևս որոշակիորեն մեծացրել է հետաքրքրությունը»,-եզրափակեց Մելիքյանը:

loading...
Պուտինը Իրաքի փոխնախագահի հետ քննարկել է Т-90 տանկերի՝ Իրաք մատակարարման հարցը ԱՄՆ Պետդեպը հերքել է Թիլերսոնի հեռացման մասին լուրերը ՉԼ-ի որակավորման փուլ. Վարդարը հաղթեց Կոպենհագենին, ԲԱՏԷ-ն պարտվեց Սլավիային ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցների հետ Ռուսաստանը պատասխանել է Թալիբանին զինելու մասին ամերիկյան CNN-ի տարածած հայտարարություններին Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանի ընտրանուն Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԶԾ փորձագետների հետ Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ-ում հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ «Փյունիկ»-ն ու «Արարատ»-ը հաղթողին չպարզեցին Լոզանի պայմանագրի պարբերական խախտումը մտահոգում է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնություններին. Սելինա Դողան Մնջախաղի փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական քարտեզի վրա. մասնակիցներին տրվեցին ոսկե մեդալներ Կառավարությունն աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկն ընդունված հերթական ուսանողին տարկետում կտրամադրի Յուրգեն Կլոպ. Ինձ հետաքրքիչ չէ, թե ինչ է ասում Մոուրինյուն Ուկրաինան պատասխանել է Թրամփի մեղադրանքներին Հատուկ նշանակության փրկարարները պարգևատրվել են անբասիր ծառայության համար Դիեգո Սիմեոնեն համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը Մադրիդի Աթլետիկոյի հետ Լիբիայի երկու կառավարությունների ղեկավարները համաձայնել են զինադադար կնքել Գործադիրի քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Հրազդանում, Երևանում և Թալինում նկատված օձերին
15
Փակել X
website by Sargssyan