Արմեն Աշոտյանը նախագահել է «Վերլուծական խորհրդի» նիստը. քննարկվել են խորհրդարանական դիվանագիտության հիմնախնդիրները

«Վերլուծական խորհրդի» անդամները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախագահությամբ հուլիսի 14-ին անցկացրել են հերթական աշխատանքային նիստը, որտեղ քննարկվել է «ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի«Վերլուծական խորհրդի» աշխատակարգը, որով սահմանվում են խմբի գործունեության իրավական հիմքերը, նպատակները, խնդիրները, գործառույթները, խորհրդի կազմը, կառուցվածքն ու գործունեության կարգը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, քննարկվել են հանձնաժողովի անդամների, ինչպես նաեւ «Վերլուծական խորհրդի» անդամների առաջարկներն աշխատակարգի վերաբերյալ, որոնց մեծ մասը, ինչպես նշել է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ընդունելի է: Աշխատակարգը կհաստատվի ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի առաջիկա նիստում:

Հաջորդիվ քննարկվել է օրակարգի երկրորդ՝ խորհրդարանական դիվանագիտության իրականացման մեխանիզմների եւ բովանդակության վերաբերյալ հարցը, որի, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորական բարեկամական խմբերի հետ աշխատանքի, ՀՀ ԱԺ պատվիրակությունների հետ համագործակցության վերաբերյալ իրենց առաջարկները, պատկերացումներն ու տեսլականն են ներկայացրել «Վերլուծական խորհրդի» անդամները:

Այս համատեքստում Արմեն Աշոտյանը ներկայացրել է խորհրդարանական դիվանագիտության ներկա գործընթացներն ու անելիքները:

Քննարկվել եւ որոշվել են առաջիկա նստաշրջանում նախատեսվող խորհրդարանական լսումների թեմաներն ու ուղղությունները: 

loading...
Էրդողանը անընդունելի է համարել Ստամբուլում հրեական սինագոգների վրա հարձակումները Հրաչյա Հարությունյանին պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն. ՔԿՎ Անի Հովհաննիսյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել Անծանոթ 3 տղա Վանաձորի հրապարակից առեւանգել են անչափահաս աղջկան եւ բռնաբարել Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանը Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Եգիպտոսում մեկ շաբաթում ոչնչացվել է 40 ծայրահեղական Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել Պենտալա Հարիկրիշնանի հետ Ռուսաստանի բանտերում ավելի քան 2 հազար Ադրբեջանի քաղաքացի կա Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Արմավիրի մարզպետի խորհրդականը անհետ կորել է. ոստիկանությունը զբաղվում է Եվրահանձնաժողովի դիմաց ցուցարարները կոչ են արել Թուրքիային ազատել բանտարկված իրավապաշտպաններին Աֆղան ուժայինները ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների Արտակարգ դեպք Սևան քաղաքում. 47-ամյա աղջիկը փորձել է մորը խեղդամահ անելով սպանել, ում փրկել են Սևանի ոստիկաններն ու քաղաքացիները Ղրղզստանում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուքը հրաձգությամբ է ավարտվել Պատանի ազատ ոճային ըմբիշները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում Վրաստանում հուլիսի 30-ին կմեկնարկի ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժությունները Նեյմարը ՊՍԺ-ից երաշխիքներ է պահանջել Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել մեքենայի վարորդին
15
Փակել X
website by Sargssyan