Հայաստանը նախատեսում է նորարարության զարգացման ռազմավարության եւ ճանապարհային քարտեզի մշակում

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվել է նորարարության զարգացման ռազմավարության եւ ճանապարհային քարտեզի մշակում: Անդրադառնալով 2017 թվականի Հայաստանի ազգային մրցունակության զեկույցին բարձրացվող խնդիրներին նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Այն հնարավորություն կտա ունենալ հստակ եւ երկարաժամկետ ծրագիր նորարարությունը եւ նորարար տեխնոլոգիաների կիրառումը խթանելու համար:

Երկրորդը` մշակվելու են հստակ մեխանիզմներ բիզնեսների կողմից նորարար տեխնոլոգիաների ներդրումը եւ կիրառումը խթանելու համար:

Երրորդը` ներգրավվելու են վերազգային առնվազն երկու կազմակերպություն` հետազոտություններ ու մշակումներ իրականացնող լաբորատորիաների ձեւավորման նպատակով:

Չորրորդը` ինովացիոն էկոհամակարգի ձեւավորման տեսանկյունից ստեղծվելու են նոր տեխնոլոգիական կենտրոններ, ինչը հնարավորություն կտա խթանել Հայաստանում ինժեներական բիզնեսն ու կրթությունը, բարելավվել ինովացիոն ենթակառուցվածքները եւ նպաստել գիտելիքների առեւտրայնացմանը»,- ընդգծեց Կարապետյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ խթանվելու է գիտության եւ մասնավոր հատվածի համագործակցությունը և գիտության առեւտրայնացումը: 

«Հստակ հասկանալով եւ գիտակցելով, որ այս ոլորտում բեկումնային զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է պետության ու մասնավոր հատվածի ռեսուրսների մոբիլիզացիա, ՀՀ կառավարության ծրագրով նախատեսել ենք պետություն-մասնավոր համագործակցության մեխանիզմների կիրառմամբ ստեղծել եւ զարգացնել տեխնոլոգիական նորարարությունների համար ներդաշնակ միջավայր եւ իրականացնել հստակ ծրագրեր:

Այստեղ Կառավարությունն ունի գործընկերների մի մեծ բանակ եւ Հայաստանից, եւ սփյուռքից, եւ օտարերկրյա գործընկերներ, ովքեր մեր կրթության ոլորտում կատարում են ներդրումներ, բերում նորանոր ծրագրեր, տեխնոլոգիաներ եւ լուծումներ»,- ասաց Կարապետյանը:

ՀՀ վարչապետի խոսքով` վերանայվում են մաթեմատիկայի, բնական գիտությունների, ճարտարագիտության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման հայեցակարգային մոտեցումները, ինչպես նաեւ մշակվում է կրթության զարգացման հայեցակարգը, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվում մի շարք հմտությունների զարգացման վրա, որոնցում առկա են նաեւ զեկույցում նշված մետահմտությունները:

«Բացի այդ, արդեն մի քանի աշխատանքային այց է կազմակերպվել բլոկ-շղթա տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների համար, որտեղ մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել ՀՀ կառավարության ՏՏ ենթակառուցվածքները»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Ըստ Կարապետյանի` ՀՀ կառավարության ծրագրով առանձին գերակայություն է լինելու թվայնացումը: «Այն պետք է նախադրյալներ ստեղծի մեր տնտեսության եւ մեր կյանքի տրանսֆորմացման համար, որի արդյունքում կհասնենք արդյունավետության, մրցունակության, արտադրողականության եւ թափանցիկության բարձրացմանը մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Այս ամենը նաեւ ենթադրում է ֆինանսավորման ճիշտ, երբեմն նորարար մեխանիզմների ձեւակերպում եւ խելացի կիրառում: Կառավարությունը սա հստակ գիտակցում է եւ այս կետին առանձին անդրադառնալու ենք նշված ռազմավարությունների մշակման ժամանակ»,-շեշտեց Կարապետյանը:

ՀՀ վարչապետի կարծիքով` «Հայաստանի 2017 թ. ազգային մրցունակության զեկույցը», որի շնորհանդեսը կայացել է հուլիսի 14-ին, լայնորեն օգտագործվելու է գործադիրի օրակարգում ներառված հարցերի քննարկման եւ դրանց հիման վրա որոշումներ կայացնելու ժամանակ: Նա հորդորեց գործարար հանրությանը ծանոթանալ զեկույցին` ուշադրություն դարձնելով այնտեղ բարձրացված հարցադրումներին եւ զարգացման ուղղություններին:

«Իրականում կյանքը փոխվում է, եւ որքան շուտ մենք դա հասկանանք, որքան շուտ փոխվենք ինքներս, այնքան ակտուալ կլինենք»,- եզրափակեց Կարապետյանը:

 

loading...
Պուտինը Իրաքի փոխնախագահի հետ քննարկել է Т-90 տանկերի՝ Իրաք մատակարարման հարցը ԱՄՆ Պետդեպը հերքել է Թիլերսոնի հեռացման մասին լուրերը ՉԼ-ի որակավորման փուլ. Վարդարը հաղթեց Կոպենհագենին, ԲԱՏԷ-ն պարտվեց Սլավիային ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցների հետ Ռուսաստանը պատասխանել է Թալիբանին զինելու մասին ամերիկյան CNN-ի տարածած հայտարարություններին Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանի ընտրանուն Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԶԾ փորձագետների հետ Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ-ում հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ «Փյունիկ»-ն ու «Արարատ»-ը հաղթողին չպարզեցին Լոզանի պայմանագրի պարբերական խախտումը մտահոգում է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնություններին. Սելինա Դողան Մնջախաղի փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական քարտեզի վրա. մասնակիցներին տրվեցին ոսկե մեդալներ Կառավարությունն աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկն ընդունված հերթական ուսանողին տարկետում կտրամադրի Յուրգեն Կլոպ. Ինձ հետաքրքիչ չէ, թե ինչ է ասում Մոուրինյուն Ուկրաինան պատասխանել է Թրամփի մեղադրանքներին Հատուկ նշանակության փրկարարները պարգևատրվել են անբասիր ծառայության համար Դիեգո Սիմեոնեն համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը Մադրիդի Աթլետիկոյի հետ Լիբիայի երկու կառավարությունների ղեկավարները համաձայնել են զինադադար կնքել Գործադիրի քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Հրազդանում, Երևանում և Թալինում նկատված օձերին
15
Փակել X
website by Sargssyan