Արամ Սաֆարյանը ԵԱՏՄ անդամ երկրներում դրական տնտեսական միտում է նկատում

2017թ. առաջին հինգ ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ անդամ երկրներում տնտեսական դրական միտումներ են նկատվում:  Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը` ներկայացնելով առաջին հինգ ամիսներին Հայաստանի տնտեսական ցուցանիշները ԵԱՏՄ անդամակցության համատեքստում: Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահը հայտարարել էր, թե Ռուսաստանը մտնում է  տնտեսական զարգացման նոր փուլ և կանխատեսվում է լավ տարի Ռուսաստանի համար։

«Այստեղ կարևոր է նշել, որ ռեյտինգային խոշոր կազմակերպությունները Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի համար վերանայել են ցուցանիշները և խոստացել զարգացման աճի նոր ցուցանիշներ:  Ըստ այդ ցուցանիշների` նախկինում կանխատեսվածի փոխարեն, Հայաստանը տարվա ընթացքում կարող է արձանագրել 2,5-ից մինչև 3, ընդհուպ մինչև 3,4 տոկոս տնտեսական զարգացման ցուցանիշ:  Սա բավական բարձր ցուցանիշ է»,-ասաց Արամ սաֆարյանը` հիշեցնելով, որ նախորդ տարին Հայաստանը փակեց աճի 0,2 տոկոս տնտեսական ցուցանիշով: Նա նշեց, որ Հայաստանի տնտեսությունը կարող է 2018 թվականին զարգանալ ավելի բարձր ցուցանիշներով:

Արամ Սաֆարյանն ընդգծեց, որ  տնտեսական աճ ապահովող ամենից մեծ ցուցանիշը արտահանման ոլորտում է և այստեղ արդեն հինգ ամիսներին երկնիշ տնտեսական աճ է գրանցվել, ընդ որում՝ պատրաստի արտադրանքի արտահանմամբ:

«Միայն պատրաստի արտադրանքի ծավալի ավելացմամբ ու արտահանմամբ կարող ենք մեր երկրում լուծել զբաղվածության, սոցիալական և այլ հարցեր: Լավատեսորեն ենք  տրամադրված այնպիսի ոլորտների զարգացման հարցում, որոնք նախկինում ի սպառ վերացված էին՝  տեքստիլ, կոշկեղեն, որոնք, թվում էր, անհույս էին: Սակայն տեսնում ենք, որ  ԵԱՏՄ-ի լույսի ներքո այդ ոլորտները զարգացման հնարավորություն են ստացել»,-ասաց նա:

Արամ Սաֆարյանը կարևոր համարեց նաև զբոսաշրջության ոլորտում գրանցված ակտիվությունը` ընդգծելով, որ ՌԴ-ից ՀՀ եկող զբոսաշրջիկների թիվն ավելացել է: Կանխատեսվում է, որ առաջիկայում այդ միտումը շարունակվելու է:

Ըստ Արամ Սաֆարյանի, քանի որ ընդհանուր սպասումների ֆոնը դրական է, այստեղ արդեն կարևոր են դառնում այն հարցերը, թե ինչպես կաշխատեն հարկային, մաքսային մարմինները, պետական կառույցները, վարկային ու բանկային կազմակերպությունները, ինչպես կբանակցեն քաղաքական գործիչները հնարավորություններն ավելացնելու ուղղությամբ և այլն: Սրանից մեծապես կախված կլինի մոտակա տարիների զարգացումը:

«Տարվա կտրվածքով մենք կարող ենք հավակնել մինչև 350 մլն դոլարի սահմաններում մասնակցել գնումների շուկային: Ինչո՞ւ չենք մասնակցում, որովհետև մեր պետական համակարգը չի համագործակցում մասնավորի հետ ռուսական հայտնի չափանիշներով մրցունակ առաջարկություններ ներկայացնելու ուղղությամբ: Մյուս երկրներն ունեն լուրջ լոբբինգի հնարավորություններ : Մեզ մոտ ուրիշ երկրում գնումների գործընթացին մասնակցելու մշակույթը դեռևս չի ձևավորվել»,-ասաց Արամ Սաֆարյանն` ընդգծելով, որ անհրաժեշտ է ակտիվ աշխատանք ու համագործակցություն` տարբեր ուղղություններով:

loading...
ՀՀ ոստիկանությունը մեկ օրում ինը հետախուզվող անձի է հայտնաբերել «Ալաշկերտը» խզել է նաև թիմի հարձակվողի հետ պայմանագիրը Հնդկաստանի նախագահ է ընտրվել դալիթների` ցածրագույն կաստայի ներկայացուցիչը Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից. ՀՀԿ խոսնակ Ողբերգական դեպք Երևանում. ամուսինը կնոջ մոտ բողոքել է առողջական խնդիրներից և նրա ներկայությամբ ինքնասպան եղել Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Երևանում և Նորաբացում հայտնաբերված օձերին Էջմիածնում բնականոն ջրամատակարարումը կվերականգնվի հուլիսի 21-ի առավոտյան Եթե տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան ինքնորոշման իրավունքը, Լատվիան ինչպե՞ս առանձնացավ ԽՍՀՄ-ից. Շարմազանովը՝ լատվիացի գործընկներին Սիրահայերի շինարարական կազմակերպությունը կսկսի Հայաստանում իր երկրորդ շենքի կառուցումը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը վերադարձավ ԱՊԼ ՓՊ նախագահը ՄԻՊ-ին դիմել է ԴՆԽ-ից դատական սանկցիայի ժամանակի հաշվարկի պարզաբանում ստանալու մասին գրությամբ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի Գոլեսթան նահանգ Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին մահվան ելքով պատահար է տեղի ուենեցել Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևիցե պետության լավություն անելու համար. Շարմազանով Առաջին բանակային զորամիավորումում անցկացվել է հրամանատարական հավաք Նեյմարի հայրը բանակցություններ կվարի ՊՍԺ-ի ներկայացուցչի հետ Արցախի ՊԲ մի խումբ սպաներ մասնակցել են ԿԽՄԿ սեմինար-պարապմունքներին Կայացավ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին նվիրված «Խորհրդավոր հիշողություններ» գեղանկարի շնորհանդեսը Արցախի խորհրդարանը քննարկել է արտահերթ նստաշրջան գումարելու հարցը «Մոնակոն» մտադիր է եվրոպական առաջատար ակումբների դեմ բողոք հայտնել ՖԻՖԱ- ին
15
Փակել X
website by Sargssyan