Առաջին հինգ ամիսներին տնտեսական ակտիվության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մայիսին. այն կազմել է 8.9 տոկոս

2017 թվականի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում գրանցվել է 6.4 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Ինչպես Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի անդամ Աշոտ Թևիկյանը, 2017 թվականի մայիսը նշանավորվեց  տնտեսական ակտիվության արագացված աճի տեմպերով՝ մինչև 8.9 տոկոս՝ համեմատած 2016 թվականի մայիսի հետ:

«Նման ցուցանիշներում մեծ է հատկապես արդյունաբերական արտադրանքի մասնաբաժինը, որի ծավալն աճել է 14,4 տոկոսով: Առևտրի շրջանառության ոլորտում աճը կազմել է 12.8 տոկոս, այդ թվում՝ մանրածախ առևտրաշրջանառության հավելաճը մայիսին 2016-ի նույն ամսվա հետ համեմատ կազմել է 9.5 տոկոս»,-ասաց տնտեսագետը:

Ծառայությունների ոլորտում աճը կազմել է 11 տոկոս: Նման աճին զգալի աջակցություն է ցուցաբերել տարեսկզբից արձանագրված բեկումը Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից ուղարկվող տրանսֆերտների դինամիկայում:

Ըստ Կենտրոնական բանկի` տրանսֆերտները, դոլարային արտահայտությամբ, 2017 թվականի մայիսին, 2016-ի նույն ամսվա հետ համեմատ, աճել են 41.5 տոկոսով: 2017 թվականի երկրորդ հատվածում ակնկալվում է, որ կպահպանվի տրանսֆերտների դրական դինամիկան, ինչը կշարունակի խթանիչ ազդեցություն թողնել սպառողական պահանջարկի և տնտեսական ակտիվության դինամիկայի վրա:

loading...
ՀՀ ոստիկանությունը մեկ օրում ինը հետախուզվող անձի է հայտնաբերել «Ալաշկերտը» խզել է նաև թիմի հարձակվողի հետ պայմանագիրը Հնդկաստանի նախագահ է ընտրվել դալիթների` ցածրագույն կաստայի ներկայացուցիչը Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից. ՀՀԿ խոսնակ Ողբերգական դեպք Երևանում. ամուսինը կնոջ մոտ բողոքել է առողջական խնդիրներից և նրա ներկայությամբ ինքնասպան եղել Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Երևանում և Նորաբացում հայտնաբերված օձերին Էջմիածնում բնականոն ջրամատակարարումը կվերականգնվի հուլիսի 21-ի առավոտյան Եթե տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան ինքնորոշման իրավունքը, Լատվիան ինչպե՞ս առանձնացավ ԽՍՀՄ-ից. Շարմազանովը՝ լատվիացի գործընկներին Սիրահայերի շինարարական կազմակերպությունը կսկսի Հայաստանում իր երկրորդ շենքի կառուցումը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը վերադարձավ ԱՊԼ ՓՊ նախագահը ՄԻՊ-ին դիմել է ԴՆԽ-ից դատական սանկցիայի ժամանակի հաշվարկի պարզաբանում ստանալու մասին գրությամբ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի Գոլեսթան նահանգ Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին մահվան ելքով պատահար է տեղի ուենեցել Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևիցե պետության լավություն անելու համար. Շարմազանով Առաջին բանակային զորամիավորումում անցկացվել է հրամանատարական հավաք Նեյմարի հայրը բանակցություններ կվարի ՊՍԺ-ի ներկայացուցչի հետ Արցախի ՊԲ մի խումբ սպաներ մասնակցել են ԿԽՄԿ սեմինար-պարապմունքներին Կայացավ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին նվիրված «Խորհրդավոր հիշողություններ» գեղանկարի շնորհանդեսը Արցախի խորհրդարանը քննարկել է արտահերթ նստաշրջան գումարելու հարցը «Մոնակոն» մտադիր է եվրոպական առաջատար ակումբների դեմ բողոք հայտնել ՖԻՖԱ- ին
15
Փակել X
website by Sargssyan