ՀՀ կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով կայուն հիմք կստեղծի երկարաժամկետ տնտեսական աճի համար

Հայաստանի 2018-2020 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախագծվել է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը համահունչ կլինի տնտեսագիտության մեջ հայտնի «ոսկե կանոնին», ըստ որի` կապիտալ ծախսեր և պակասուրդ հարաբերակցությունը պետք է լինի այնպիսին, որ կապիտալ ծախսերը` և անվանական առումով, և ՀՆԱ-ի կշռով ավելի բարձր լինեն` նպատակ ունենալով կայուն հիմքեր ստեղծել երկարաժամկետ տնտեսական աճի համար: Ինչպես տեղեկացնում է  Արմենպրեսը, այս մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը`Հանքավանում տնտեսական ոլորտը լուսաբանող  լրագրողների համար հուլիսի 15-ին կազմակերպված սեմինարի ժամանակ:

Կազմակերպված միջոցառման ընթացքում ներկայացվում են ՀՀ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմման գործընթացը, գաղափարախոսությունը, հարկաբյուջետային քաղաքականության դերը տնտեսության կարգավորման համատեքստում:

Բովանդակային քննարկման առանցքում նաև ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարության նպատակներն ու ընդգրկման շրջանակն է, պարտքի կառավարման ոլորտում նախորդ տարեսկզբից մինչև այս տարվա հունիս ամիսն արձանագրված զարգացումները, ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2018-2020 թթ. ռազմավարությունը:

Նշվեց, որ ՀՀ կառավարության պարտք/նախորդ տարվա ՀՆԱ ցուցանիշը 2016թ. տարեվերջին կազմել է 52.2 տոկոս: 2017թ. ՀՀ պետբյուջեի դեֆիցիտը ծրագրվել է` հաշվի առնելով «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումը:  Դեֆիցիտի ֆինանսավորումը ներքին փոխառու զուտ միջոցների հաշվին 2016թ. նախատեսված 42 մլրդ դրամի դիմաց փաստացի կազմել է 171 մլրդ դրամ: Ֆինանսների նախարարության պատասխանատուները նշեցին, որ ներդրվել է Գանձապետական պահառուի միջոցով ՊՊ-երի մանրածախ վաճառքի առցանց համակարգը: 2017թ. հունիսի 8-ին առաջին անգամ հաջողությամբ տեղաբաշխվեցին 30 տարի մարմման ժամկետով տեղական արժույթով ՊՊ-եր:

ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարության հիմքում ընկած ցուցանիշները 2018-2020 թթ. կանխատեսվում են հետևյալ կերպ. ՀՆԱ-ն (անվանական) 2018թ. 5,785.6 մլրդ դրամ, 2019թ. 6,341.1 մլրդ դրամ, 2020թ. 6,974.3 մլրդ դրամ: Պետական բյուջեի եկամուտները կանխատեսվում են 2018թ. 1,353.5 մլրդ դրամ, 2019թ. 1,495.2 մլրդ դրամ, 2020թ. 1,614.2 մլրդ դրամ: Պետական բյուջեի առաջնային ծախսերը կանխատեսվում են 2018թ. 1,373.7 մլրդ դրամ, 2019թ. 1,495.2 մլրդ դրամ, 2020թ. 1,614.2 մլրդ դրամ:

ՀՀ պետական պարտքը 2017թ. պետբյուջեի ծրագրով կկազմի 2,802 մլրդ դրամ, 2018թ. կկանխատեսվի 3,391 մլրդ դրամ, 2019թ. 3,391 մլրդ դրամ, 2020թ. 3,559 մլրդ դրամ, ՀՆԱ-ի նկատմամբ կազմելով 2017-2020 թթ. համապատասխանաբար 51.8, 54.6, 53.5, 51 տոկոս:

 

loading...
ՀՀ ոստիկանությունը մեկ օրում ինը հետախուզվող անձի է հայտնաբերել «Ալաշկերտը» խզել է նաև թիմի հարձակվողի հետ պայմանագիրը Հնդկաստանի նախագահ է ընտրվել դալիթների` ցածրագույն կաստայի ներկայացուցիչը Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից. ՀՀԿ խոսնակ Ողբերգական դեպք Երևանում. ամուսինը կնոջ մոտ բողոքել է առողջական խնդիրներից և նրա ներկայությամբ ինքնասպան եղել Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Երևանում և Նորաբացում հայտնաբերված օձերին Էջմիածնում բնականոն ջրամատակարարումը կվերականգնվի հուլիսի 21-ի առավոտյան Եթե տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան ինքնորոշման իրավունքը, Լատվիան ինչպե՞ս առանձնացավ ԽՍՀՄ-ից. Շարմազանովը՝ լատվիացի գործընկներին Սիրահայերի շինարարական կազմակերպությունը կսկսի Հայաստանում իր երկրորդ շենքի կառուցումը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը վերադարձավ ԱՊԼ ՓՊ նախագահը ՄԻՊ-ին դիմել է ԴՆԽ-ից դատական սանկցիայի ժամանակի հաշվարկի պարզաբանում ստանալու մասին գրությամբ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի Գոլեսթան նահանգ Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին մահվան ելքով պատահար է տեղի ուենեցել Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևիցե պետության լավություն անելու համար. Շարմազանով Առաջին բանակային զորամիավորումում անցկացվել է հրամանատարական հավաք Նեյմարի հայրը բանակցություններ կվարի ՊՍԺ-ի ներկայացուցչի հետ Արցախի ՊԲ մի խումբ սպաներ մասնակցել են ԿԽՄԿ սեմինար-պարապմունքներին Կայացավ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին նվիրված «Խորհրդավոր հիշողություններ» գեղանկարի շնորհանդեսը Արցախի խորհրդարանը քննարկել է արտահերթ նստաշրջան գումարելու հարցը «Մոնակոն» մտադիր է եվրոպական առաջատար ակումբների դեմ բողոք հայտնել ՖԻՖԱ- ին
15
Փակել X
website by Sargssyan