Հնդկաստանի նախագահական ընտրություններում քվեարկությունը մեկնարկել է

Երկուշաբթի Նյու Դելիի խորհրդարանում մեկնարկել է քվեարկությունը՝ երկրի նոր նախագահ ընտրելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ազգային խորհրդարանի երկու պալատի պատգամավորները եւ տարածաշրջանային օրենսդիր ժողովը ձւեավորել են ընտրողների կոլեգիան, որն ընտրում է նախագահին։ Քվեարկությունը սկսվել է տեղի ժամանակով 10։00-ին։

 Խորհրդարանի շենք առաջիններից մեկը ժամանել է վարչապետ Նարենդրա Մոդին։ Բացի ընտրություններից, խորհրդարանում տեղի կունենա նաեւ, այսպես կոչված, «մուսոնային» օրենսդրական նստաշրջանի բացումը, որը կտեւի մինչեւ օգոտստոսի կեսեր։

Հնդկաստանի գործող նախագահն է Փրանաբ Կումաչ Մուքերջին, որն այս տարի դառնում է 82 տարեկան։ Նախագահի պաշտոնը նա ստանձնել է 2012 թվականին։ Այս տարվա մայիսին Մուքերջին հայտարարեց, որ իր թեկնածությունը կրկին չի առաջադրի, նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է հուլիսի 24-ին։

Նախագահի պաշտոնի համար երկու թեկնածու է պայքարում՝ իշխող կոալիցիայի ներկայացուցիչ, Բիհար նահանգի նախկին նահանգապետ Ռամա Նաթհա Քովինդան եւ ընդդիմադիր Հնդկական ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, խորհրդարանի նախկին խոսնակ Մեյրա Կումարը։

loading...
Հրաչյա Հարությունյանին պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն. ՔԿՎ Անի Հովհաննիսյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել Անծանոթ 3 տղա Վանաձորի հրապարակից առեւանգել են անչափահաս աղջկան եւ բռնաբարել Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանը Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Եգիպտոսում մեկ շաբաթում ոչնչացվել է 40 ծայրահեղական Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել Պենտալա Հարիկրիշնանի հետ Ռուսաստանի բանտերում ավելի քան 2 հազար Ադրբեջանի քաղաքացի կա Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Արմավիրի մարզպետի խորհրդականը անհետ կորել է. ոստիկանությունը զբաղվում է Եվրահանձնաժողովի դիմաց ցուցարարները կոչ են արել Թուրքիային ազատել բանտարկված իրավապաշտպաններին Աֆղան ուժայինները ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների Արտակարգ դեպք Սևան քաղաքում. 47-ամյա աղջիկը փորձել է մորը խեղդամահ անելով սպանել, ում փրկել են Սևանի ոստիկաններն ու քաղաքացիները Ղրղզստանում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուքը հրաձգությամբ է ավարտվել Պատանի ազատ ոճային ըմբիշները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում Վրաստանում հուլիսի 30-ին կմեկնարկի ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժությունները Նեյմարը ՊՍԺ-ից երաշխիքներ է պահանջել Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել մեքենայի վարորդին Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը խորն արմատներ ունի. արձանագրում են ՀՀ և Արցախի օմբուդսմենները
15
Փակել X
website by Sargssyan