Հրվ. Կորեան ռազմական բանակցություններ է առաջարկել Հս. Կորեային

Հարավային Կորեայի նոր կառավարությունը ռազմական բանակցություններ է առաջարկել Հյուսիսային Կորեային, որպեսզի հնարավոր լինի խուսափել հավանական ռազմական բախումից:

Ինչպես հայտնում է Reuters-ը, պաշտոնական Փհենյանը դեռևս չի պատասխանել առաջարկին:

Աղբյուրը նկատում է, որ երկրները տեխնիկապես շարունակում են պատերազմական վիճակում մնալ, սակայն Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Մուն Չժե-ինը ցանկանում է երկխոսություն սկսել ու ստիպել Փհենյանին դադարեցնել վիճահարույց միջուկային ծրագրի զարգացումը:

Հայտնի է, որ Սեուլը բանակցությունների առաջարկը հնչեցրել է Հյուսիսային Կորեայի կողմից հուլիսի 3-ին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին բարեհաջող փորձից հետո: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության առաջարկով՝ Փհենյանի հետ բանակցությունները պետք է կայանան հուլիսի 21-ին՝ սահմանային բնակավայրերից մեկում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, միջմայրցամաքային հրթիռի թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 2.802 կիլոմետր: Հաղորդվում է նաև, որ 39 րոպեի ընթացքում այն անցել է 933 կիլոմետր:

Հրթիռի արձակման մասին հրամանը տվել է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Նա նաև հետևել է փորձարկմանը:

Փհենյանի կողմից հերթական բալիստիկ հրթիռի արձակումից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Չինաստանին Փհենյանի հարցում «կոշտ քայլի» դիմել։

Նշենք, որ վերջին տարիներին Հյուսիսային Կորեան ակտիվորեն զարգացնում է իր միջուկային ծրագիրն ու պարբերաբար բալիստիկ հրթիռների արձակումներ իրականացնում՝ շարժելով Արևմուտքի զայրույթը:

Պաշտոնական Փհենյանը բազմիցս հայտարարել է, որ սադրանքի դեպքում պատրաստ է երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն:

loading...
Էրդողանը անընդունելի է համարել Ստամբուլում հրեական սինագոգների վրա հարձակումները Հրաչյա Հարությունյանին պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն. ՔԿՎ Անի Հովհաննիսյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել Անծանոթ 3 տղա Վանաձորի հրապարակից առեւանգել են անչափահաս աղջկան եւ բռնաբարել Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանը Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Եգիպտոսում մեկ շաբաթում ոչնչացվել է 40 ծայրահեղական Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել Պենտալա Հարիկրիշնանի հետ Ռուսաստանի բանտերում ավելի քան 2 հազար Ադրբեջանի քաղաքացի կա Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Արմավիրի մարզպետի խորհրդականը անհետ կորել է. ոստիկանությունը զբաղվում է Եվրահանձնաժողովի դիմաց ցուցարարները կոչ են արել Թուրքիային ազատել բանտարկված իրավապաշտպաններին Աֆղան ուժայինները ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների Արտակարգ դեպք Սևան քաղաքում. 47-ամյա աղջիկը փորձել է մորը խեղդամահ անելով սպանել, ում փրկել են Սևանի ոստիկաններն ու քաղաքացիները Ղրղզստանում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուքը հրաձգությամբ է ավարտվել Պատանի ազատ ոճային ըմբիշները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում Վրաստանում հուլիսի 30-ին կմեկնարկի ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժությունները Նեյմարը ՊՍԺ-ից երաշխիքներ է պահանջել Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել մեքենայի վարորդին
15
Փակել X
website by Sargssyan