ԻՊ առաջնորդ Ալ Բաղդադին 99 տոկոսով ողջ է. քուրդ անվտանգության պաշտոնյա

Իրաքում քրդական հակաահաբեկչական ծառայության բարձրաստիճան պաշտոնյան երկուշաբթի հայտարարել է, որ 99 տոկոսով վստահ է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ողջ է և գտնվում է Սիրիայի Ռաքքա քաղաքից հարավ ընկած հատվածում, հայտնում է Reuters գործակալությունը:

«Բաղդադին վստահամբ ողջ է: Նա չի զոհվել: Մենք տեղեկություն ունենք, որ նա ողջ է: Մենք 99 տոկոսով վստահ ենք, որ նա ողջ է»,- ասել է Լահուր Թալաբանին:

«Մի մոռացեք, որ նրա արմատները դեռ Իրաքում գործող «Ալ Քաիդա»-ում էին: Նա թաքնվում էր անվտանգության ծառայություններից: Նա գիտի՝ ինչ է անում»,- ասել է Թալաբանին:

Հուլիսի 16-ին նման հայտարարությամբ է հանդես եկել իրաքյան ՆԳՆ հետախուզության և հակաահաբեկչական գործողությունների ծառայության տնօրեն Աբու Ալի Բասրին, ով նշել է, որ իրենց տեղեկություններով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին ողջ է:

Նրա խոսքով` ԻՊ-ի առաջնորդը ողջ է և մինչ օրս թաքնվում է Սիրիայի տարածքում: Իրաքցի պաշտոնյան նշել է, որ իսլամիստ ղեկավարը, հավանաբար, գտնվում է Ռաքքա քաղաքի սահմաններից դուրս:

Հիշեցնենք, որ Al Sumaria իրաքյան հեռուստաալիքն ավելի վաղ, վկայակոչելով Իրաքի Նայնավա շրջանում իր աղբյուրին, հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հաստատել են կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահը:

Հաղորդվել էր, որ ԻՊ-ը հաստատել է իր առաջնորդի մահը կարճ հայտարարությունով, «նոր խալիֆ» հռչակել և կոչ արել իր մարտիկներին «դիմադրել»:

Մարդու իրավունքների սիրիական կենտրոնն իր հերթին Reuters գործակալությանը հայտնել է, որ «հաստատված տեղեկություն» ունի, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանվել է:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ ալ-Բաղդադին հնարավոր է՝ զոհվել է մայիսի 28-ին Ռաքքայի արվարձանում Ռուսաստանի օդուժի հարվածի հետևանքով: Հարվածի ժամանակ սպանվել էր մոտ 330 ահաբեկիչ:

loading...
Հրաչյա Հարությունյանին պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն. ՔԿՎ Անի Հովհաննիսյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել Անծանոթ 3 տղա Վանաձորի հրապարակից առեւանգել են անչափահաս աղջկան եւ բռնաբարել Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանը Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Եգիպտոսում մեկ շաբաթում ոչնչացվել է 40 ծայրահեղական Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել Պենտալա Հարիկրիշնանի հետ Ռուսաստանի բանտերում ավելի քան 2 հազար Ադրբեջանի քաղաքացի կա Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Արմավիրի մարզպետի խորհրդականը անհետ կորել է. ոստիկանությունը զբաղվում է Եվրահանձնաժողովի դիմաց ցուցարարները կոչ են արել Թուրքիային ազատել բանտարկված իրավապաշտպաններին Աֆղան ուժայինները ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների Արտակարգ դեպք Սևան քաղաքում. 47-ամյա աղջիկը փորձել է մորը խեղդամահ անելով սպանել, ում փրկել են Սևանի ոստիկաններն ու քաղաքացիները Ղրղզստանում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուքը հրաձգությամբ է ավարտվել Պատանի ազատ ոճային ըմբիշները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում Վրաստանում հուլիսի 30-ին կմեկնարկի ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժությունները Նեյմարը ՊՍԺ-ից երաշխիքներ է պահանջել Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել մեքենայի վարորդին Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը խորն արմատներ ունի. արձանագրում են ՀՀ և Արցախի օմբուդսմենները
15
Փակել X
website by Sargssyan