«Իսկանդերի» բարոյական կամ հոգեբանական նշանակության մասին խոսողները չեն հասկանում՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը. ՀՀ Նախագահ

 Ով կարծում է, որ «Իսկանդերը» զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ իմանա, կհասկանա՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը. այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հարցին՝ ի՞նչ գործոնների դեպքում և ի՞նչ պարագայում Հայաստանը կարող է  կիրառել «Իսկանդեր» համակարգերը, նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Անհրաժեշտության պարագայում: Մի մոռացեք, որ մեր հարցազրույցը դիտում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Դուք ինձ պարտադրում եք պատասխանել հարցի, որի պատասխանն ունենալու համար բազմաթիվ հատուկ ծառայություններ հսկայական ռեսուրսներ են ծախսում: Իսկ ով կարծում է, որ «Իսկանդերը» զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ իմանա, կհասկանա՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը:

Նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաև մարտական դիրքեր կատարած իր այցելությանը: Նա նշել է, որ փայլուն սպաներ, զինվորներ ունենք, ովքեր գիտեն իրենց գործը:

«Որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ մեր բանակը զարգացում չի ապրել: Կարո՞ղ է ասել, որ այսօրվա մեր սպաները իրենց գրագիտության մակարդակով էապես չեն տարբերվում այն սպաներից, որոնք ծառայում  էին քսան տարի առաջ, և՛ քանակական առում, և՛ որակական առումով: Ես հենց նոր գալիս եմ մարտական դիրքերից, փայլուն սպաներ են, զինվորներ, ովքեր գիտեն իրենց գործը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ  հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Խոսելով ազգ-բանակ գաղափարախոսության մասին՝  նախագահը նշել է. «Մենք  քիչ ենք թվաքանակով, եթե ուզում ենք, որ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը լինեն ապահով և անվտանգ, անհրաժեշտության պահին յուրաքանչյուր հայ՝ անկախ սեռից պետք է դառնա բանակի զինվոր: Երբ այդ պահը գալիս է, ազգը դառնում է բանակ: Խաղաղ ժամանակ բանակը մասնակցում է նաև հայրենիքի զարգացման գործին: Շատ պարզ տրամաբանություն է: Մենք ուզում ենք այս բնագավառում հասնել առավելագույնի: Մենք ուզում ենք, որ ռազմահայրենասիրական դաստիրակությունը կարևորվի: Ուզում ենք որպեսզի մանր-մունր դեպքերը չշահարկվեն և ստվեր չգցեն մեր զինված ուժերի վրա: Մենք չենք ցանկանում, որպեսզի հազարավոր բարեխիղճ, հայրենիքին նվիրված սպաների կողքին, երբ լինում է մի «շառլատան», այդ «շառլատանը» ներկայացվի որպես բանակը մարմնավորող կերպար»:

 

loading...
Գանձասար-Կապանն ու Շիրակը չեն վճռել հաղթողին ստուգողական խաղում Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը Պուչինիի «Բոհեմ» օպերան կներկայացնի նոր մեկնաբանությամբ ԱՄՆ Կոնգրեսը հակառուսական պատժամիջոցների մասին օրինագիծ է հրապարակել Չելսին 3 անպատասխան գնդակ է ուղարկել Արսենալի դարպասը Պեկինում Եգիպտոսում բացվել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի խոշորագույն ռազմաբազան Թրամփը կրկին բողոքել է հետախուզական տեղեկատվության արտահոսքից Լիվերպուլը հաղթել է Լեսթերին Premier League Asia Trophy-ի եզրափակչում Հայաստանի ազգային պատկերասրահը ամփոփեց 2017 թ. ամառային դպրոց ծրագիրը Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը ձերբակալվել է Աղբյուր. Նեյմարը համաձայնեցրել է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը` տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով Ուկրաինայում կալանավորված Ռուսաստանի քաղաքացին ահաբեկչության մեջ է մեղադրվում Նեյմարի ու «Բարսելոնա»-ի մյուս ֆուտբոլիստների մարզումները (լուսանկարներ) Ճապոնիայում 20 երեխա է հոսպիտալիզացվել ագրեսիվ իշամեղուների հարձակումից հետո Արամ Ա-ն ուղերձ է հղել Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցներին Վարդան Արամյանն ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության պատվիրակությանը ՀԿ-ի տնօրեն․ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը մեզ համար ամենագլխավոր հարցը չէ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվողին գտել են «Զվարթնոց» օդնավակայանում Գորիսում շենքի 4-րդ հարկից ընկած երեխային հիվանդասենյակ են տեղափոխել. նա արդեն ապաքինվում է Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն Պուտին-Ալիև հանդիպման օրը Ադրբեջանը կրակի տակ է պահել հայկական սահմանամերձ գյուղերը
15
Փակել X
website by Sargssyan