Ֆրանսիան էր կազմակերպել դա. Մակրոնը՝ Հոլոքոստի և հրեաներին համակենտրոնացման ճամբարներ ուղարկելու մասին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի փարիզյան այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձրաձայնել է հրեաների ցեղասպանության՝ Հոլոքոստի իրականացման գործում իր երկրի բացասական դերակատարման մասին:

Ինչպես նշում է The Guardian-ը, 39-ամյա Մակրոնը քննադատել է նրանց, որոնք փորձում են կոծկել կամ նվազագույն չափով ներկայացնել Ֆրանսիայի ներգրավվածությունը հարյուր հազարավոր հրեաներին համակենտրոնացման ճամբարներ ուղարկելու գործում:

Նեթանյահուի հետ Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո, Մակրոնը հայտարարել է, որ հենց Ֆրանսիան է կազմակերպել հրեաներին համակենտրոնացման ճամբարներ ուղարկելը:

«Ոչ մի գերմանացի անմիջականորեն ներգրավված չի եղել»,-ասել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով, որ ֆրանսիական ոստիկանությունը համագործակցում էր նացիստների հետ: Նա նկատել է, որ ֆրանսիացիները չեն կարող «հպարտությունը կառուցել ստի վրա»:

Պարբերականը նշում է, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ֆրանսիայից նացիստական ճամբարներ է ուղարկվել ավելի քան 76.000 հրեա:

Հայտնի է, որ սարսափելի դեպքերից կես դար անց Ժակ Շիրակը դարձել է Ֆրանսիայի առաջին նախագահը, որը խոստովանել է, որ իր երկիրը բացասական դերակատարում է ունեցել Հոլոքոստի հարցում:

 

loading...
ՀՀ ոստիկանությունը մեկ օրում ինը հետախուզվող անձի է հայտնաբերել «Ալաշկերտը» խզել է նաև թիմի հարձակվողի հետ պայմանագիրը Հնդկաստանի նախագահ է ընտրվել դալիթների` ցածրագույն կաստայի ներկայացուցիչը Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից. ՀՀԿ խոսնակ Ողբերգական դեպք Երևանում. ամուսինը կնոջ մոտ բողոքել է առողջական խնդիրներից և նրա ներկայությամբ ինքնասպան եղել Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Երևանում և Նորաբացում հայտնաբերված օձերին Էջմիածնում բնականոն ջրամատակարարումը կվերականգնվի հուլիսի 21-ի առավոտյան Եթե տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան ինքնորոշման իրավունքը, Լատվիան ինչպե՞ս առանձնացավ ԽՍՀՄ-ից. Շարմազանովը՝ լատվիացի գործընկներին Սիրահայերի շինարարական կազմակերպությունը կսկսի Հայաստանում իր երկրորդ շենքի կառուցումը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը վերադարձավ ԱՊԼ ՓՊ նախագահը ՄԻՊ-ին դիմել է ԴՆԽ-ից դատական սանկցիայի ժամանակի հաշվարկի պարզաբանում ստանալու մասին գրությամբ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի Գոլեսթան նահանգ Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին մահվան ելքով պատահար է տեղի ուենեցել Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևիցե պետության լավություն անելու համար. Շարմազանով Առաջին բանակային զորամիավորումում անցկացվել է հրամանատարական հավաք Նեյմարի հայրը բանակցություններ կվարի ՊՍԺ-ի ներկայացուցչի հետ Արցախի ՊԲ մի խումբ սպաներ մասնակցել են ԿԽՄԿ սեմինար-պարապմունքներին Կայացավ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին նվիրված «Խորհրդավոր հիշողություններ» գեղանկարի շնորհանդեսը Արցախի խորհրդարանը քննարկել է արտահերթ նստաշրջան գումարելու հարցը «Մոնակոն» մտադիր է եվրոպական առաջատար ակումբների դեմ բողոք հայտնել ՖԻՖԱ- ին
15
Փակել X
website by Sargssyan