Բացահայտվել են Վանաձորում 55-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները. կասկածյալը ձերբակալվել է

 ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել են Վանաձորում 55-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները։ Կասկածյալը ձերբակալվել է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2017թ. հուլիսի 15-ին հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, գագաթային շրջանի պատռվածք, գանգոսկրի գծային կոտրվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 1962թ. ծնված մի բնակիչ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է տղամարդու՝ մարմնական վնասվածք ստանալու դեպքի վայրը, հանգամանքները։ Նախնական քննության տվյալներով՝ 55-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնասվածքը պատճառվել է Վանաձոր քաղաքի շենքերից մեկի բակում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ։

Դեպքի առթիվ հուլիսի 15-ին ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 118-րդ հոդվածի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է մուրճ, որը, ըստ նախնական տվյալների, հանդիսանում է հանցագործության գործիքը։ Նշանակվել են  փորձաքննություններ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձոր քաղաքի 35-ամյա բնակիչը: Վերջինս հուլիսի 16-ին ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

loading...
«Ալաշկերտը» խզել է նաև թիմի հարձակվողի հետ պայմանագիրը Հնդկաստանի նախագահ է ընտրվել դալիթների` ցածրագույն կաստայի ներկայացուցիչը Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից. ՀՀԿ խոսնակ Ողբերգական դեպք Երևանում. ամուսինը կնոջ մոտ բողոքել է առողջական խնդիրներից և նրա ներկայությամբ ինքնասպան եղել Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Երևանում և Նորաբացում հայտնաբերված օձերին Էջմիածնում բնականոն ջրամատակարարումը կվերականգնվի հուլիսի 21-ի առավոտյան Եթե տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան ինքնորոշման իրավունքը, Լատվիան ինչպե՞ս առանձնացավ ԽՍՀՄ-ից. Շարմազանովը՝ լատվիացի գործընկներին Սիրահայերի շինարարական կազմակերպությունը կսկսի Հայաստանում իր երկրորդ շենքի կառուցումը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը վերադարձավ ԱՊԼ ՓՊ նախագահը ՄԻՊ-ին դիմել է ԴՆԽ-ից դատական սանկցիայի ժամանակի հաշվարկի պարզաբանում ստանալու մասին գրությամբ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի Գոլեսթան նահանգ Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին մահվան ելքով պատահար է տեղի ուենեցել Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևիցե պետության լավություն անելու համար. Շարմազանով Առաջին բանակային զորամիավորումում անցկացվել է հրամանատարական հավաք Նեյմարի հայրը բանակցություններ կվարի ՊՍԺ-ի ներկայացուցչի հետ Արցախի ՊԲ մի խումբ սպաներ մասնակցել են ԿԽՄԿ սեմինար-պարապմունքներին Կայացավ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին նվիրված «Խորհրդավոր հիշողություններ» գեղանկարի շնորհանդեսը Արցախի խորհրդարանը քննարկել է արտահերթ նստաշրջան գումարելու հարցը «Մոնակոն» մտադիր է եվրոպական առաջատար ակումբների դեմ բողոք հայտնել ՖԻՖԱ- ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում
15
Փակել X
website by Sargssyan