«Արի տուն» ծրագրի մասնակիցներին Հայաստան է բերում հայրենիքի նկատմամբ սերը. Հրանուշ Հակոբյան

 Մեկնարկել է «Արի տուն» 2017 թվականի ծրագրի 5-րդ փուլը. հուլիսի 17-ին տեղի ունեցավ բացման հանդիսավոր արարողությունը։ 
«Այս պահին Հայաստանում է շուրջ 400 երիտասարդ՝ չորրորդ և հինգերորդ փուլերի մասնակիցները։ Չորրորդը սկսել է իր աշխատանքները, և այսօր մենք մեկնարկում ենք հինգերորդ փուլը։ Շատ ուրախ եմ, որ աշխարհագրությունն է շատ մեծացել՝ այսօր 17  երկրներից են եկել։ Ռուսաստանի Դաշնության 21 մարզերից մասնակիցներ ունենք։ Կարծում եմ երեխաներին այստեղ է բերում հայրենիքի նկատմամբ սերը, որպեսզի ճանաչեն իրենց երկիրը, կան երեխաներ, ովքեր մեր խնդրանքով ու կանչով են գալիս։ Շատերը գիտեն, որ Հայաստան գալով նաև հայերեն են սովորելու ոչ միայն դպրոցում, այլև շփումների ընթացքում։ Մյուս կողմից էլ ընկերական և բարեկամական կապեր են ստեղծվում, որոնք երկար ժամանակ կուղեկցեն նրանց, որպեսզի հայկական միջավայրում կարողանան փոխադարձ կապեր հաստատել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ 

Նրա խոսքով՝ վերադառնալիս «Արի տուն» ծրագրի մասնակիցներն իրենց հետ տանում են հայրենիքի հանդեպ անսահման սեր ու վստահություն։ Երեխաները հեռանում են իրենց հայրենի երկրից անպայման վերադառնալու ցանկությամբ ու նպատակով։ 
«Պատահական չէ, որ մեր ԲՈՒՀ-երում այսօր սովորում են «Արի տուն» ծրագրի բազմաթիվ մասնակիցներ կամ Հայաստան են վերադառնում և սկսում աշխատել հենց այստեղ։ Մյուս կողմից, եթե դուք շրջեք օրինակ՝ Երևանի փողոցներում, կարող եք շատ «Արի տուն»-ցիներ գտնել, ովքեր արդեն սովորական հանգիստը կազմակերպում են Հայաստանում, բայց արդեն առանց մեզ։ Կարևոր է, որ մենք իրենց հաղորդում ենք այդ ջերմությունն ու ոգևորությունը»,- ընդգծեց Հակոբյանը։ 
«Արի տուն» ծրագրի չորրորդ փուլն ավարտվելու է հուլիսի 28-ին։ Հուլիսի 18-ին մասնակիցները մեկնելու են ճամբար և հինգ օր անց են կացնելու այնտեղ։ 2017 թվականի ծրագրի 5-րդ փուլի մասնակիցները բացման հանդիսավոր արարողության ժամանակ հանդես եկան երգ ու պարով, ասմունքեցին։ 
5-րդ փուլին մասնակցում է 190 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 17 երկրներից՝ Ռուսաստանի Դաշնություն, Իտալիա, Իսպանիա և այլն։ 

 

loading...
«Ալաշկերտը» խզել է նաև թիմի հարձակվողի հետ պայմանագիրը Հնդկաստանի նախագահ է ընտրվել դալիթների` ցածրագույն կաստայի ներկայացուցիչը Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից. ՀՀԿ խոսնակ Ողբերգական դեպք Երևանում. ամուսինը կնոջ մոտ բողոքել է առողջական խնդիրներից և նրա ներկայությամբ ինքնասպան եղել Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Երևանում և Նորաբացում հայտնաբերված օձերին Էջմիածնում բնականոն ջրամատակարարումը կվերականգնվի հուլիսի 21-ի առավոտյան Եթե տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան ինքնորոշման իրավունքը, Լատվիան ինչպե՞ս առանձնացավ ԽՍՀՄ-ից. Շարմազանովը՝ լատվիացի գործընկներին Սիրահայերի շինարարական կազմակերպությունը կսկսի Հայաստանում իր երկրորդ շենքի կառուցումը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը վերադարձավ ԱՊԼ ՓՊ նախագահը ՄԻՊ-ին դիմել է ԴՆԽ-ից դատական սանկցիայի ժամանակի հաշվարկի պարզաբանում ստանալու մասին գրությամբ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի Գոլեսթան նահանգ Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին մահվան ելքով պատահար է տեղի ուենեցել Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևիցե պետության լավություն անելու համար. Շարմազանով Առաջին բանակային զորամիավորումում անցկացվել է հրամանատարական հավաք Նեյմարի հայրը բանակցություններ կվարի ՊՍԺ-ի ներկայացուցչի հետ Արցախի ՊԲ մի խումբ սպաներ մասնակցել են ԿԽՄԿ սեմինար-պարապմունքներին Կայացավ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին նվիրված «Խորհրդավոր հիշողություններ» գեղանկարի շնորհանդեսը Արցախի խորհրդարանը քննարկել է արտահերթ նստաշրջան գումարելու հարցը «Մոնակոն» մտադիր է եվրոպական առաջատար ակումբների դեմ բողոք հայտնել ՖԻՖԱ- ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում
15
Փակել X
website by Sargssyan