Ալեքսանդր Շմելենկո. Գեղարդ Մուսասին շատ անհարմար մարտիկ է

Bellator-ի միջին քաշային կարգում նախկին չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Շմելենկոն խոսել է իր առաջիկա մրցակից, Հոլանդիան ներկայացնող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասիի (Մովսեսյան) հետ մենամարտի մասին: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին ամերիկյան Անկասվիլում անցկացվելիք Bellator 185 խառը մենամարտերի մրցաշարում: 31-ամյա Մուսասին առաջին մենամարտը կանցկացնի Bellator-ում, որի հետ պայմանագիր էր կնքել նախորդ շաբաթ:

«Այն, որ լինելու եմ ֆավորիտ, չի անդրադառնում իմ վրա: Գիտեմ մի բան, որ աշխատելու եմ մինչեւ վերջ: Մուսասին լավն է ամեն ինչում: Նա կարող է ինչպես նոկաուտի ենթարկել, այնպես էլ հնարքներ կիրառել: Մուսասին շատ անհարմար մարտիկ է, որը թույլ կողմեր շատ չունի: Հասկանում եմ նրա ամբողջ վտանգը:

Եթե Մուսասիի դեմ մենամարտեմ առանց տակտիկայի, ապա, հավանաբար, կպարտվեմ եւ նույնիսկ կարող եմ պարտվել ժամանակից շուտ: Գիտեմ, որ ինձ համար ծանր է լինելու: Սակայն, եթե ստացվի կազմել ճիշտ տակտիկա եւ չհեռանալ դրանից, ապա ես կհաղթեմ այդ մենամարտում»,- 33-ամյա Շմելենկոյի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Հիշեցնենք, որ Գեղարդ Մուսասին հաղթել է նախորդ 5 մենամարտերում, իսկ Շմելենկոն տարել է 6 անընդմեջ հաղթանակ: Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել է ապրիլի 7-ին ԱՄՆ-ի Բաֆալո քաղաքում, որտեղ երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր UFC-ի նախկին չեմպիոն, ամերիկացի Քրիս Վայդմանին:

loading...
Պուտինը Իրաքի փոխնախագահի հետ քննարկել է Т-90 տանկերի՝ Իրաք մատակարարման հարցը ԱՄՆ Պետդեպը հերքել է Թիլերսոնի հեռացման մասին լուրերը ՉԼ-ի որակավորման փուլ. Վարդարը հաղթեց Կոպենհագենին, ԲԱՏԷ-ն պարտվեց Սլավիային ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցների հետ Ռուսաստանը պատասխանել է Թալիբանին զինելու մասին ամերիկյան CNN-ի տարածած հայտարարություններին Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանի ընտրանուն Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԶԾ փորձագետների հետ Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ-ում հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ «Փյունիկ»-ն ու «Արարատ»-ը հաղթողին չպարզեցին Լոզանի պայմանագրի պարբերական խախտումը մտահոգում է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնություններին. Սելինա Դողան Մնջախաղի փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական քարտեզի վրա. մասնակիցներին տրվեցին ոսկե մեդալներ Կառավարությունն աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկն ընդունված հերթական ուսանողին տարկետում կտրամադրի Յուրգեն Կլոպ. Ինձ հետաքրքիչ չէ, թե ինչ է ասում Մոուրինյուն Ուկրաինան պատասխանել է Թրամփի մեղադրանքներին Հատուկ նշանակության փրկարարները պարգևատրվել են անբասիր ծառայության համար Դիեգո Սիմեոնեն համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը Մադրիդի Աթլետիկոյի հետ Լիբիայի երկու կառավարությունների ղեկավարները համաձայնել են զինադադար կնքել Գործադիրի քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Հրազդանում, Երևանում և Թալինում նկատված օձերին
15
Փակել X
website by Sargssyan