Իրաքում ստեղծված եզդիական կուսակցությունը աջակցում է Քուրդիստանի հանրաքվեին

Իրաքի Շինգալի և Նինվեի նահանգներում ապրող եզդիների կողմից ստեղծված «Եզդիական ժողովրդավարական կուսակցություն»-ը, որն արդեն անց է կացրել իր առաջին խորհրդաժողովը, ծրագրում է մասնակցել Իրաքում հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Rudaw լրատվական կայքը:

Նորաստեղծ կուսակցության նախագահ Հայդեր Շաշոն հայտարարել է, որ կուսակցության հիմնադրման հիմնական նպատակը՝ Իրաքի եզդիների իրավունքների պաշտպանումն ու դրանց համար պայքարն է:

Շաշոն հայտնել է, որ եզդիների նորաստեղծ կուսակցության կազմավորումը օրհնվել է Քուրդիստանի երկու հիմնական կուսակցությունների՝ «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության» և «Քուրդիստանի հայրենասիրական կուսակցության» կողմից:

Բացի այդ, եզդիների կուսակցության ղեկավարը նշել է, որ Շինգալի և եզդիական մյուս շրջանները պետք է մնան որպես Քուրդիստանի մաս և Էրբիլին կոչ է արել Շինգալն ընդգրկել սեպտեմբերին կայանալիք հանրաքվեում:

Իրաքի եզդիների կողմից կուսակցության առաջին խորհրդաժողովը տեղի է ունեցել նախորդ շաբաթ՝ Դոհուկ քաղաքում, որին մասնակցել է առնվազն 500 եզդի՝ ներկայացնելով ինչպես եզդիական, այնպես էլ Իրաքի այլ փոէրամասնությունների շահերը: Կուսակցության միակ գրասենյակը գտնվում է Սուլեյմանիում:

 

loading...
Էրդողանը անընդունելի է համարել Ստամբուլում հրեական սինագոգների վրա հարձակումները Հրաչյա Հարությունյանին պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն. ՔԿՎ Անի Հովհաննիսյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել Անծանոթ 3 տղա Վանաձորի հրապարակից առեւանգել են անչափահաս աղջկան եւ բռնաբարել Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանը Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Եգիպտոսում մեկ շաբաթում ոչնչացվել է 40 ծայրահեղական Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել Պենտալա Հարիկրիշնանի հետ Ռուսաստանի բանտերում ավելի քան 2 հազար Ադրբեջանի քաղաքացի կա Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Արմավիրի մարզպետի խորհրդականը անհետ կորել է. ոստիկանությունը զբաղվում է Եվրահանձնաժողովի դիմաց ցուցարարները կոչ են արել Թուրքիային ազատել բանտարկված իրավապաշտպաններին Աֆղան ուժայինները ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների Արտակարգ դեպք Սևան քաղաքում. 47-ամյա աղջիկը փորձել է մորը խեղդամահ անելով սպանել, ում փրկել են Սևանի ոստիկաններն ու քաղաքացիները Ղրղզստանում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուքը հրաձգությամբ է ավարտվել Պատանի ազատ ոճային ըմբիշները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում Վրաստանում հուլիսի 30-ին կմեկնարկի ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժությունները Նեյմարը ՊՍԺ-ից երաշխիքներ է պահանջել Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել մեքենայի վարորդին
15
Փակել X
website by Sargssyan