Ոստիկաններն ու քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին

Երևանում հուլիսի 17-ի առավոտից ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գունդ չի դադարում քաղաքացիների հոսքը: 

2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկանության երեք աշխատակիցների հիշատակին իրենց հարգանքի տուրքն են գալիս մատուցելու քաղաքացիները և ոստիկանության ծառայողները, ինչպես նաև հասարակական, քաղաքական գործիչները:

Զոհված ոստիկանների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել նաև ՀՀ ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանը: Հոգևոր դասը հոգեհանգստյան կարգ է կատարել: ՊՊԾ գնդում տեղի է ունեցել նաև ոստիկանության ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթ: Պատվո պահակախումբն ու նվագախումբը ոգեկոչման արարողությանը առանձնահատուկ խորհուրդ էին հաղորդել:

ՊՊԾ գնդի շենքի դիմաց տեղադրվել է զոհված ոստիկանների հիշատակին նվիրված հուշաքար, որի մոտ մարդիկ մոմեր են վառել եւ ծաղիկներ:

2016թ. հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք ներխուժեցին ՊՊԾ գունդ: Նրանք գունդը գրավված են պահել մինչև հուլիսի 31-ը՝ մի քանի օր պատանդ պահելով ներսում գտնվող իրավապահներին, հետագայում նաև՝ օգնության հասած բժիշկներին:

Ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: 

ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից հուլիսի 30-ին զոհվել էր ոստիկանության զորքերի զինծառայող, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը: Օգոստոսի 13-ին մահացել էր Պարեկապահակային ծառայության գնդի գրավման օրը` հուլիսի 17-ին, վիրավորում ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:



loading...
Էրդողանը անընդունելի է համարել Ստամբուլում հրեական սինագոգների վրա հարձակումները Հրաչյա Հարությունյանին պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն. ՔԿՎ Անի Հովհաննիսյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել Անծանոթ 3 տղա Վանաձորի հրապարակից առեւանգել են անչափահաս աղջկան եւ բռնաբարել Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանը Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Եգիպտոսում մեկ շաբաթում ոչնչացվել է 40 ծայրահեղական Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել Պենտալա Հարիկրիշնանի հետ Ռուսաստանի բանտերում ավելի քան 2 հազար Ադրբեջանի քաղաքացի կա Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Արմավիրի մարզպետի խորհրդականը անհետ կորել է. ոստիկանությունը զբաղվում է Եվրահանձնաժողովի դիմաց ցուցարարները կոչ են արել Թուրքիային ազատել բանտարկված իրավապաշտպաններին Աֆղան ուժայինները ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների Արտակարգ դեպք Սևան քաղաքում. 47-ամյա աղջիկը փորձել է մորը խեղդամահ անելով սպանել, ում փրկել են Սևանի ոստիկաններն ու քաղաքացիները Ղրղզստանում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուքը հրաձգությամբ է ավարտվել Պատանի ազատ ոճային ըմբիշները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում Վրաստանում հուլիսի 30-ին կմեկնարկի ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժությունները Նեյմարը ՊՍԺ-ից երաշխիքներ է պահանջել Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել մեքենայի վարորդին
15
Փակել X
website by Sargssyan