Փաստաբանական դպրոցում բացվել է փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի անվան լսարան

ՀՀ փաստաբանների պալատում հուլիսի 17-ին կազմակերպվել է Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր Եսայանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Միջոցառումն իրականացել է Տեր-Եսայանի ընտանիքի անմիջական մասնակցությամբ: Նրա անվամբ է անվանակոչվել ՀՀ փաստաբանական դպրոցի երեք լսարաններից մեկը: 

Այս մասին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Հիշատակի միջոցառումը սկսվել է մեկ րոպե լռությամբ: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյնաը՝ համառոտ ներկայացնելով Տիգրան Տեր-Եսայանի կենսագրությունն ու անցած ուղին:

Փաստաբանների պալատի նախագահը, բնութագրելով Տիգրան Տեր Եսայանին, նշել է որ նա պրոֆեսիոնալ էր, համարձակ և լավ մարդ: Անդրադառնալով լսարանի անվանակոչմանը՝ Արա Զոհրաբյանը նշել է, որ այդ քայլով նպատակ է դրվում, որ ապագա սերունդներները ճանաչեն Տիգրան Տեր-Եսայանին և ընդհանրապես փաստաբանության զարգացման պատմությունն իմանան:

Պալատի Մեծ դահլիճում ցուցադրվել է Ա1 պլյուս հեռուստաընկերության կողմից պատրաստված հիշատակի ֆիլմը, որտեղ ներկայացված է Տիգրան Տեր-Եսայանի մասնագիտական, մարդկային կերպարը: Ֆիլմում հարցազրույցների տեսքով ընկերները, մտերիմները, գործընկերները նրան հիշում են որպես ընկերասեր, մարդու իրավունքները օրենքից վեր դասող և չափազանց հումորով մարդու: 

Հիշատակի ֆիլմից հետո նրա մասին խոսել են Երևան քաղաքի ավագանու անդամ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Փոստանջյանի հուշերում Տեր-Եսայանը պատկերվել է որպես ժողովրդավարական արժեքների ներդրման համար մարտնչող կերպար, ինչպես նաև նոր սերունդներին համարձակություն ներշնչող, կազմակերպչական բարձր ունակություններ դրսևորող ղեկավար և ավագ ընկեր, ումից կարելի էր մշտապես նոր բան սովորել:

Ավետիք Իշխանյանը նշել է, որ Տեր-Եսայանն անփոխարինելի ընկեր էր և բացառիկ մարդ: 
Տիգրան Տեր-Եսայանի մարդկային և մասնագիտական հատկանիշներին է անդրադարձել նաև փաստաբան Միշա Փիլիպոսյանն, ով ժամանակին եղել է ՀՀ փաստաբանների միության նախագահ: Նա ներկայացրել է Անկախ Հայաստանում փաստաբանական համայնքի ձևավորմանն առնչվող որոշ հարցեր, մասնավորապես՝ տարբեր միությունների ստեղծման, Տիգրան Տեր-Եսայանի ջանքերով դրանց միավորման կարևորությանը վերաբերող դրվագներ: 

Միջոցառման մասնակիցները ներկա են եղել նաև ՀՀ Փաստաբանական դպրոցում Տիգրան Տեր-Եսայանի անվան լսարանի բացման հանդիսավոր արարողությանը, որը ուղեկցվել է փաստաբան Ալինա Ենգոյանի՝ Կոմիտասյան քառյակների կատարմամբ:

Տեղեկանք

Փաստաբան Տիգրան Տեր-Եսայան

23.04.1963թ. – հուլիս 2016թ.

Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը ծնվել է 23.04.1963 թվականին, Երևան քաղաքում:
Տիգրան Տեր-Եսայանը 1999 թվականի մարտից զբաղվել է փաստաբանական գործունեությամբ:

1999 թվականին Հայաստանում տեղի ունեցած դատաիրավական բարեփոխումների արդյունքում հիսուն փաստաբանների կողմից Տիգրան Տեր-Եսայանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Հայ փաստաբանների միջազգային միությունը:

Հայաստանում փաստաբանական ինստիտուտի հզորացման նպատակով Հայ փաստաբանների միջազգային միությունը 2002 թվականի մարտին միացել է Փաստաբանների միջազգային միությանը, իսկ Տիգրան Տեր-Եսայանն ընդհանուր ժողովի որոշմամբ ընտրվել է Փաստաբանների միջազգային միության նախագահ:

2005 թվականի հոկտեմբերին Փաստաբանների միջազգային միության և Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության միաձուլման արդյունքում ստեղծվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը՝ որպես փաստաբանների անկախ և ինքնակառավարվող մասնագիտական միասնական կառույց:

Տիգրան Տեր-Եսայանն անգնահատելի դերակատարում է ունեցել Հայաստանում փաստաբանության զարգացման հարցում: Նա հանդիսանում է Հայաստանում ազատ, անկախ և համարձակ մտածողություն ունեցող փաստաբանի կերպարը կերտողներից մեկը: Տիգրան Տեր-Եսայանը՝ լինելով նաև երիտասարդության ջատագով, դեռևս 1999 թվականին համախմբել է երիտասարդ փաստաբաններին, աջակցելով նրանց մասնագիտական դաշտում ինտեգրվելու գործընթացում:

Տիգրան Տեր-Եսայանը նաև նյութական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի փաստաբանությանը, մասնավորապես՝ տարիներ շարունակ անհատույց օգտագործման պայմանով Հայ փաստաբանների միջազգային միությանն ապահովել է հագեցած վարչական շենքով, ինչպես նաև նյութատեխնիկական միջոցներով:

Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը մահացել է 2016 թվականի հուլիսին»:

loading...
Էրդողանը անընդունելի է համարել Ստամբուլում հրեական սինագոգների վրա հարձակումները Հրաչյա Հարությունյանին պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն. ՔԿՎ Անի Հովհաննիսյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել Անծանոթ 3 տղա Վանաձորի հրապարակից առեւանգել են անչափահաս աղջկան եւ բռնաբարել Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանը Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Եգիպտոսում մեկ շաբաթում ոչնչացվել է 40 ծայրահեղական Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել Պենտալա Հարիկրիշնանի հետ Ռուսաստանի բանտերում ավելի քան 2 հազար Ադրբեջանի քաղաքացի կա Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Արմավիրի մարզպետի խորհրդականը անհետ կորել է. ոստիկանությունը զբաղվում է Եվրահանձնաժողովի դիմաց ցուցարարները կոչ են արել Թուրքիային ազատել բանտարկված իրավապաշտպաններին Աֆղան ուժայինները ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների Արտակարգ դեպք Սևան քաղաքում. 47-ամյա աղջիկը փորձել է մորը խեղդամահ անելով սպանել, ում փրկել են Սևանի ոստիկաններն ու քաղաքացիները Ղրղզստանում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուքը հրաձգությամբ է ավարտվել Պատանի ազատ ոճային ըմբիշները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում Վրաստանում հուլիսի 30-ին կմեկնարկի ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժությունները Նեյմարը ՊՍԺ-ից երաշխիքներ է պահանջել Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել մեքենայի վարորդին
15
Փակել X
website by Sargssyan