Էդուարդ Շարմազանովն Արցախի հաղթանակը հայ ժողովրդի հավաքական հաղթանակն է համարում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին հանդիպել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացվող «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրին մասնակցող ուսուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրել է ամառային դպրոցի նպատակը եւ անցկացվող դասընթացների ուղղությունները:

Էդուարդ Շարմազանովի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նախորդ տարի այս օրերին «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետեւանքով զոհված ոստիկանների հիշատակը:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջույնի խոսքում բարձր է գնահատել Սփյուռքի հայ համայնքներում ուսուցիչների՝ հայապահպանությանը միտված ազգանվեր գործունեությունը:

Անդրադառնալով այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպման ժամանակ ռուսերենին՝ Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ տալու առաջարկին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում պետական միակ լեզուն հայերենն է, ինչը սահմանադրական նորմ է:

Հարցուպատասխանի ձեւաչափում մանկավարժները բարձրացրել են բազմաթիվ հարցեր, որոնք առնչվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, արտագաղթը կանխելուն, աշխատատեղերի ստեղծմանն ու հայրենադարձության խթանմանն ուղղված ռազմավարական ծրագրերին, քաղաքական գործընթացներին Սփյուռքի մասնակցությանը եւ այլն: Էդուարդ Շարմազանովը բոլոր հարցերի վերաբերյալ տվել է սպառիչ պատասխաններ:

Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ հայության խնդիրը Սփյուռքում հայապահպանությունն է, իսկ Հայաստանում՝ Արցախի հարցի հայանպաստ լուծումը: ՀՀ ԱԺ փոխնախագահը հորդորել է սփյուռքահայ մանկավարժներին իրենց ամենօրյա գործունեությամբ աշխարհին ճանաչելի դարձնել Արցախը:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է. «Հայաստանը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է, բայց ոչ երբեք միակողմանի զիջումների ճանապարհով: Արցախի հաղթանակը հայ ժողովրդի հավաքական հաղթանակն է»:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հորդորել է միասնական լինել՝ փաստելով, որ հայ ժողովրդի հաջողության գրավականը միասնությունն է:

Հանդիպման ընթացքում պարոն Շարմազանովը համառոտ ներկայացրել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի գործառույթները, խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորվածությունը, սահմանադրական բարեփոխումներից հետո խորհրդարանական կառավարման համակարգին անցումը: 

loading...
Էրդողանը անընդունելի է համարել Ստամբուլում հրեական սինագոգների վրա հարձակումները Հրաչյա Հարությունյանին պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն. ՔԿՎ Անի Հովհաննիսյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել Անծանոթ 3 տղա Վանաձորի հրապարակից առեւանգել են անչափահաս աղջկան եւ բռնաբարել Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանը Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Եգիպտոսում մեկ շաբաթում ոչնչացվել է 40 ծայրահեղական Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել Պենտալա Հարիկրիշնանի հետ Ռուսաստանի բանտերում ավելի քան 2 հազար Ադրբեջանի քաղաքացի կա Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Արմավիրի մարզպետի խորհրդականը անհետ կորել է. ոստիկանությունը զբաղվում է Եվրահանձնաժողովի դիմաց ցուցարարները կոչ են արել Թուրքիային ազատել բանտարկված իրավապաշտպաններին Աֆղան ուժայինները ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների Արտակարգ դեպք Սևան քաղաքում. 47-ամյա աղջիկը փորձել է մորը խեղդամահ անելով սպանել, ում փրկել են Սևանի ոստիկաններն ու քաղաքացիները Ղրղզստանում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուքը հրաձգությամբ է ավարտվել Պատանի ազատ ոճային ըմբիշները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում Վրաստանում հուլիսի 30-ին կմեկնարկի ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժությունները Նեյմարը ՊՍԺ-ից երաշխիքներ է պահանջել Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել մեքենայի վարորդին
15
Փակել X
website by Sargssyan