Համատիրությունների մասին օրենքով կսահմանվեն դրանց արդյունավետ ու թափանցիկ աշխատանքին նպաստող սկզբունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ ՏարոնՄարգարյանն անդրադարձել է «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխությունների գործընթացին:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատակազմի իրավաբանական և կոմունալ տնտեսության վարչություններին քաղաքապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ ներգրավելով նաև վարչական շրջանների ղեկավարներին, և համակողմանի ուսումնասիրել համատիրությունների գործունեությունն ու գույքագրել բոլոր այն բացերը, որոնցից դժգոհում են քաղաքացիները:

«Այս փոփոխությունը ենթադրում է հիմնականում կառավարման մոդելի փոփոխություն, ինչը մեր նախընտրական ծրագրով խոստացել էինք երևանցիներին: Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ համատիրությունների գործունեությունից մեր համաքաղաքացիների դժգոհություններն իսկապես արդարացի են, և դրա համար անհրաժեշտ է, որ խորը ուսումնասիրենք մինչ այժմ եղած փորձն ու գույքագրենք այն բացերը, որոնցից դժգոհում են մեր համաքաղաքացիները:
 
Օրենսդրական այս փոփոխությունների հետ կապված Երևանի դերակատարումն իսկապես մեծ է, քանի որ խոշոր համատիրությունները հիմնականում հենց Երևանում են ու նախ և առաջ հենց մեզ է ավելի տեսանելի այն խոցելի կետերը, որոնք առկա են այս համակարգում:
 
Ըստ այդմ, ակտիվ համագործակցելով կառավարության համապատասխան հանձնաժողովի հետ, մենք պետք է առաջարկենք այնպիսի լուծումներ, որոնցով կսահմանվեն այն հիմնական սկզբունքները, որոնք կնպաստեն համատիրությունների առավել արդյունավետ ու թափանցիկ աշխատանքին և համատիրությունների կառավարման հարցում կապահովեն բնակիչների լիարժեք մասնակցությունը», - նշել է Տարոն Մարգարյանը:
loading...
Հրաչյա Հարությունյանին պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն. ՔԿՎ Անի Հովհաննիսյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել Անծանոթ 3 տղա Վանաձորի հրապարակից առեւանգել են անչափահաս աղջկան եւ բռնաբարել Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանը Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Եգիպտոսում մեկ շաբաթում ոչնչացվել է 40 ծայրահեղական Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել Պենտալա Հարիկրիշնանի հետ Ռուսաստանի բանտերում ավելի քան 2 հազար Ադրբեջանի քաղաքացի կա Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Արմավիրի մարզպետի խորհրդականը անհետ կորել է. ոստիկանությունը զբաղվում է Եվրահանձնաժողովի դիմաց ցուցարարները կոչ են արել Թուրքիային ազատել բանտարկված իրավապաշտպաններին Աֆղան ուժայինները ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների Արտակարգ դեպք Սևան քաղաքում. 47-ամյա աղջիկը փորձել է մորը խեղդամահ անելով սպանել, ում փրկել են Սևանի ոստիկաններն ու քաղաքացիները Ղրղզստանում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուքը հրաձգությամբ է ավարտվել Պատանի ազատ ոճային ըմբիշները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում Վրաստանում հուլիսի 30-ին կմեկնարկի ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժությունները Նեյմարը ՊՍԺ-ից երաշխիքներ է պահանջել Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել մեքենայի վարորդին Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը խորն արմատներ ունի. արձանագրում են ՀՀ և Արցախի օմբուդսմենները
15
Փակել X
website by Sargssyan