Հայոց լեզուն ու մշակույթն ուսումնասիրելու նպատակով 6 օտարազգի ուսանող է ժամանել Հայաստան

Հայերենը, հայկական մշակույթն ու քաղաքական դրությունն ուսումնասիրելու նպատակով 6 օտարազգի ուսանող եկել է Հայաստան՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում: Նրանք կարող են կամուրջ հանդիսանալ Հայաստանի և իրենց երկրների միջև: Այս մասին ասաց Կրթության և գիտության  նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանը:

«Օտարերկրացի ուսանողների Հայաստան գալը նորություն է այս տարի: Նման ցանկություն հայտնել էին օտարերկրյա համալսարանների հայ դասախոսները նախորդ տարվա խորհրդաժողովում: Նրանք տեղեկացրել էին, որ կան բավականին շատ երիտասարդներ, որոնք ուսումնասիրում են հայերենն արտասահմանում, սակայն նրանց համար չկա որևէ ծրագիր: Առանձին ծրագիր ենք կազմել և դիմել նույն դասախոսներին, որոնք նախորդ տարի առաջարկն արել էին: Ակտիվ արձագանքել են երկուսը՝ Ռումինիայից Աիդա Մարկոսյանը և Դոնարա Մկրտչյանը՝ Սանկտ Պետերբուրգից»,-ասաց Թամարա Զալինյանը:

Նրա խոսքով՝ եկել են 6 ուսանողներ ՝4-ը՝ Սանկտ Պետերբուրգից, 2-ը՝ Ռումինիայից: Հայերենին տիրապետում են շատ թեթև, կարողանում են նաև որոշակիորեն կարդալ:  Նրանց համար կա  առանձին ուսումնական պլան, ուսումնասիրում են լեզուն, մշակույթը, քաղաքական իրավիճակը: Ծրագիրն իրականացվում է փորձնական՝ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով նաև ուսումնասիրել դաշտը:

Անդրեա Բարբը մեկն է այդ ուսանողներից: Անդրեան եկել է Ռումինիայից: Ծրագրի մասին լսել է համալսարանում իր հայերենի դասախոսից ՝ Աիդա Մարկոսյանից: «Սա իսկապես շատ օգտակար է, քանի որ ես սովորում են լեզվաբանություն, ինչպես նաև Հայաստանի հետաքրքիր մշակութային հարստության մասին: Ես իսկապես սիրեցի այս լեզուն, մշակույթը: Ինձ հատկապես հետաքրքրում է հնչյունաբանությունը, շատ հարուստ են հայերենի հնչյունները»,-ասաց Անդրեան ու հավելեց, որ հաջորդ անգամ նորից է գալու Հայաստան՝ խորացնելու հայերենի իր գիտելիքները:

loading...
Հրաչյա Հարությունյանին պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն. ՔԿՎ Անի Հովհաննիսյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել Անծանոթ 3 տղա Վանաձորի հրապարակից առեւանգել են անչափահաս աղջկան եւ բռնաբարել Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանը Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Եգիպտոսում մեկ շաբաթում ոչնչացվել է 40 ծայրահեղական Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել Պենտալա Հարիկրիշնանի հետ Ռուսաստանի բանտերում ավելի քան 2 հազար Ադրբեջանի քաղաքացի կա Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Արմավիրի մարզպետի խորհրդականը անհետ կորել է. ոստիկանությունը զբաղվում է Եվրահանձնաժողովի դիմաց ցուցարարները կոչ են արել Թուրքիային ազատել բանտարկված իրավապաշտպաններին Աֆղան ուժայինները ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների Արտակարգ դեպք Սևան քաղաքում. 47-ամյա աղջիկը փորձել է մորը խեղդամահ անելով սպանել, ում փրկել են Սևանի ոստիկաններն ու քաղաքացիները Ղրղզստանում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուքը հրաձգությամբ է ավարտվել Պատանի ազատ ոճային ըմբիշները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում Վրաստանում հուլիսի 30-ին կմեկնարկի ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժությունները Նեյմարը ՊՍԺ-ից երաշխիքներ է պահանջել Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել մեքենայի վարորդին Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը խորն արմատներ ունի. արձանագրում են ՀՀ և Արցախի օմբուդսմենները
15
Փակել X
website by Sargssyan